Խոհարար (հանգստյան տուն)
Tezh Ler Resort
Նկարագրություն
Թեժ լեռ հանգստյան տունը (Լոռու մարզ, Դիլիջան-Վանաձոր մայրուղու 24-րդ կմ) փնտրում է ունիվերսալ, փորձառու, թիմում աշխատելու ունակությամբ խոհարարի:
Պարտականություններ
- նախապատրաստել խոհանոցին անհրաժեշտ մթերքները
- պատրաստել տաք և սառը ուտեստներ
- մշտապես հետևել մթերքի որակին և ժամկետներին
- պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները
- հետևել սննդի պահպանման ժամկետներին և տեղեկացնել ավագ խոհարարին սննդի պիտանելիության ժամկետի մոտենալու մասին
- պատվերները պատրաստել պատշաճ և ժամանակին մատուցել հաճախորդներին
- իմանալ առկա ճաշացանկի ուտեստների պատրաստման եղանակները, գրամաժը, բաղադրությունը
- յուրաքանչյուր օր ստուգել սննդի պատրաստման համար անհրաժեշտ ապրանքների առկայությունը
- ստուգել առկա սարքավորումների սարքինությունը, խնդիրների դեպքում տեղեկացնել ավագ խոհարարին
Պահանջներ
- առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝ որպես խոհարար
- մթերքի մշակման տեխնոլոգիաների իմացություն
- մանրուքների հանդեպ ուշադրություն
- հաղորդակցման հմտություն
- խնդիրներ լուծելու ունակություն
- արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
- մաքրասիրություն
Հավելյալ նշումներ
Տեղափոխումը Վանաձորից հանգստյան տուն և հակառակ ուղղությամբ իրականացնում է ընկերությունը։
Աշխ․ ժամերը՝
- 8։00-19։00
- 14։00-23։00
«Թեժ լեռ» հանգստյան տունը բաղկացած է 6 երկհարկանի շինություններից: Մեզ մոտ կան 32 հարմարավետ համարներ, այդ թվում ստանդարտ, դելյուքս, սյութ սենյակներ, դուպլեքս ապարտամենտներ և երկհարկանի քոթեջ: Հանգստյան տունը հավասարապես հարմարավետ է ինչպես ընտանիքով, այնպես էլ ընկերներով և մեծ խմբերով հանգստի համար: Այստեղ բնության հետ կարող են առանձնանալ նաև միայնակ հանգստի սիրահարները: Բոլոր սենյակները հատուկ ուշադրությամբ կահավորված և ձևավորված են հանգիստն առավել հարմարավետ դարձնելու միտումով՝ համալրված անհրաժեշտ պարագաներով: