Խոհարար
Mix Group
Նկարագրություն
Միքս Փեինթս ՍՊԸ անհրաժեշտ է արտադրության աշխատակիցներին պատշաճ մակարդակով սնունդ ապահովելու նպատակով ցանկալի է մինչև 50 տարեկան բարեհամբյուր խոհարար:
Պարտականություններ
- Ստացված մթերքից պատշաճ պատրաստել ճաշատեսակներ
- Հետևել մթերքների ճիշտ պահպանման գործընթացին, պլանավորել ճաշացանկը
- Ապահովել ուտեստների չափաբաժինների ճիշտ բաշխումը
- Համաձայն սանիտարահիգենիկ կանոնների ապահովել խոհանոցի տարածքի, սպասքի պատշաճ մաքրությունը:
- Մաքրել և ախտահանել խոհանոցային սարքավորումները:
Պահանջներ
- Աշխատանքային փոձրը տվյալ ոլորտում
- Սանիտարական գրքույկ
- Թիմում աշխատելու ունակություն
- Բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
- Հարգալից աշխատակիցների նկատմամբ
- Մաքրասեր
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկը՝ 6 օրյա, 08:30-16:00 ժամյա:
- Սնունդը ապահովում է Ընկերությունը:
- Դիմել կարող եք` ուղարկելով ինքնակենսագրականները (CV) նշված էլ ․ հասցեին կամ զանգահարել։
«Միքս Փեինթս» ՍՊԸ-ն հիմնադրվելով 1999թ.-ին և լինելով Հայաստանում շինանյութերի արտադրության առաջատարներից՝ զբաղվում է ջրադիսպերսիոն ներկերի, շինարարական չոր շաղախների, սալիկի սոսինձների, կապակցող նյութերի և այլ շինարարական ապրանքների արտադրությամբ: Ընկերությունը համագործակցում է տեղական ու արտասահմանյան ընկերությունների հետ, ներմուծում արտադրության համար նհրաժեշտ որակյալ հումք և սարքավորումներ: Մենք հաջողությամբ համագործակցում ենք նաև Հայաստանում շինարարության ոլորտի առաջատար ընկերությունների հետ, վայելում նրանց վստահությունը, որպես հուսալի գործընկեր:
Որակյալ հումքի, ժամանակակից գերմանական տեխնոլոգիաների, փորձառու մասնագետների, մշտական լաբորատոր վերահսկողության աշխատանքների շնորհիվ՝ ընկերությունը արդյունքում արտադրում է բարձրորակ արտադրանք: Ամեն տարի ընկերությունն ավելացնում է իր արտադրանքի տեսականին: Ընկերությունը հանդիսանում է նաև խոշոր հարկատու:
2024թ. ընկերությունը վերաբրենդավորվել է և այժմ ներկայանում է Միքս Գրուպ անվանմամբ, նոր տարբերանշանով և նորացված փաթեթավորմամբ։
Միքս Գրուպ՝ Քո լավագույն ընտրությունը