Get our free app. It won't take up space on your device

Խանութի տնօրեն

Errand HR

Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline: 12/26/2022
City: Vagharshapat
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior
Job posting has expired

Նկարագրություն

Errand HR Agency-ի գործընկեր՝ տնտեսական խանութների ցանցը, Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում փնտրում է Խանութի Տնօրեն (կառավարիչ)։
Աշխատավարձը բարձր՝ (Ֆիքս․ + տոկոսներ + բոնուսներ)
Ընկերության կողմից կազմակերպվում են դասընթացներ, վերապատրաստումներ,
կորպորատիվ միջոցառումներ և այլն։

Պարտականություններ

  • Կազմակերպել, ղեկավարել և վերահսկել խանութ-սրահի աշխատանքները,
  • Կազմել և ներկայացնել վաճառքի վերաբերյալ հաշվետվությունները,
  • Մշակել և ներդնել վաճառքի ցուցանիշների բարելավվման գործիքակազմ,
  • Ձևակերպել ապրանքների պատվերները, ղեկավարել և վերահսկել ապրանքների մուտքագրման և գնավորման գործընթացը,
  • Սահմանել աշխատանքի հերթափոխային գրաֆիկը, ընդմիջումների ժամանակացույցը,
  • Գնահատել աշխատակազմի կատարողականը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ աշխատակիցների արդյունավետության բարձրացման ուղղությամբ,

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
  • Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • MS Office (Word, Excel) համակարգչային փաթեթի իմացություն,
  • ՀԾ Առևտուր ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Առաջնորդելու հմտություն և կարողություն,
  • Ժամանակի կառավարում,
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Բանակցություններ վարելու հմտություն,
  • Որոշում կայացնելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ 6 օրյա աշխատանքային շաբաթ, 1 օր հանգիստ։
Աշխատանքային ժամեր՝ 09:00-21:00:
Աշխատավարձը բարձր՝ (Ֆիքս․ + տոկոսներ + բոնուսներ)
Ընկերության կողմից կազմակերպվում են դասընթացներ, վերապատրաստումներ,
կորպորատիվ միջոցառումներ և այլն։


Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։

Spread the word! Share this job on social media