Խանութ-սրահի վաճառքի մենեջեր (Գյումրի)
AREX Co
Նկարագրություն
Եթե վաճառքի եռանդուն մասնագետ ես և ցանկանում ես օգնել մարդկանց գրագետ և գեղեցիկ ինտերիերներ ստեղծել, ապա մեզ մոտ Խանութ սրահներում Վաճառքի մենեջերի աշխատանքը հենց քեզ համար է:
Պարտականություններ
- Խանութ-սրահում վաճառքի և սպասարկման իրականացում,
- Սրահում ապրանքների ցուցադրություն և ներկայացում,
- Հաճախորդներին ամբողջական խորհրդատվության տրամադրում:
Պահանջներ
- Գրագետ խոսք,
- Փորձ վաճառքի ոլորտում, շինանյութի ոլորտում փորձառությունը կդիտվի որպես առավելություն,
- Ազատ հաղորդակցման հմտություն,
- Արագ սովորելու հմտութուն:
Եթե դուք դեռ փորձառություն չունեք վաճառքի ոլորտում, բայց կարծում եք, որ այս աշխատանքը հենց Ձեզ համար է ու ցանկանում եք նոր պատմության ստեղծման արմատներում լինել և ունենալ Ձեր ներդրումը դրանում, մենք սիրով սպասում ենք Ձեր CV-ներին:
ԹԵԿՆԱԾՈՒԻ ՆԿԱՐԱԳԻՐ
Էներգիայով լի, երիտասարդ, արագ կողմնորոշվող, փայլուն աչքերով երիտասարդ մասնագետ, ով ունի վաճառքի ոլորտում հաջողությունների հասնելու ամբիցիոզ նպատակներ, հետաքրքրված է ինտերիերի ստեղծման գործընթացներով, կիսում է մեր արժեքները, ճկուն է և սիրում է մարդկանց օգնել:
Հվելյալ նշումներ
Հավաստիանալու համար, որ թեկնածուն կարդացել է աշխատանքի հայտարարությունը և գտնում է, որ համապատասխան է նշված պահանջներին` աշխատանքի համար դիմելիս Subject դաշտում հաստիքի անվան կողքին անհրաժեշտ է գրել հետևյալ կոդը` 888:
Ինչ ակնկալել
Շատ գումար վաստակելու հնարավորություն, Շարունակական ուսուցումներ, Ինտերիերի ձևավորման մասին ինստիտուցիոնալ գիտելիքների ստացում, Աշխատանքային օրենսգրքին համապատասխան պայմաններ, Մասնագիտական աճ:
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։