
Վաճառքի խորհրդատու
"Barsis" LLC
Նկարագրություն
«Նոր Տուն» խանութ-սրահների ցանցը հրավիրում է աշխատանքի վաճառքի խորհրդատուի։
Հասցե՝ ք. Գյումրի, Շիրակացու 65/1:
Պարտականություններ
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին
- Օգնել խանութի ղեկավարին կամ պահեստապետին ապրանքների ընդունման հարցում
- Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, տեղադրում
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին
Պահանջներ
- Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ սպասարկման բնագավառում
- Հաղորդակցման հմտություններ
Հավելյալ նշումներ
- 6-օրյա աշխատանքային շաբաթ, կիրակի՝ հանգստյան օր։
- Կնքվում է աշխատանքային պայմանագիր:
- Տրամադրվում է ամենամյա հասանելի արձակուրդ:
- Տրվում է առաջ գնալու հնարավորություն։
Ցանկացողները կարող են դիմել նշված էլ․ հասցեին կամ դիմել նամակի միջոցով:
Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 700 հոգուց, իսկ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։ Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: