
Խանութ Սրահի Մենեջեր
MILAZZO STORE
"Milazzo Store" հագուստի բրենդը փնտրում է ակտիվ, պատասխանատու և եռանդուն անձանց իր թիմին միանալու համար։
"Milazzo Store"-ը հանդիսանում է հետևյալ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
-
Karl Lagerfeld
-
Philipp Plein
-
Palm Angels
-
Pinko
-
Chiara Ferraghni
«Էդմարկ» ՍՊԸ-ին (Milazzo Store) անհրաժեշտ է պատասխանատվության բարձր զգացումով խանութ-սրահի մենեջեր։
1 տարվա աշխատանքային փորձը հագուստի ոլորտում պարտադիր է։
Պարտականություններ
- Տրամադրել հաճախորդներին վաճառվող ապրանքատեսականիների մանրամասն խորհրդատվություն և պատշաճ սպասարկում
- Կազմակերպել խանութ-սրահի անձնակազմի աշխատանքը և ապահովել խանութ-սրահում ապրանքների ճշգրիտ դասավորվածությունը
- Ապրանքատեսականու ընդունում և հաշվառում
- Ապրանքատեսականու գույքագրում
- Պատվերների կատարում
- Աշխատանքային գրաֆիկների կազմում
- Նոր աշխատակիցների ուսուցում և ադապտացիա
Պահանջներ
- Նվազագույնը 1 տարվա փորձ հագուստի ոլորտում
- Պարտադիր ՀԾ ծրագիր իմացություն
- Ռուսերեն լեզվի լավ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Համակարգչային գիտելիքներ (MS Office)
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
- Ձեր մասնագիտական հմտություններին և ձեռքբերումներին համապատասխան կարիերայի արագ աճ.
- Հետաքրքիր աշխատանք դինամիկ զարգացող ընկերությունում.
- Մասնագիտական գիտելիքները մշտապես զարգացնելու, արդյունավետության համար հմտություններ ձեռք բերելու հնարավորություն՝ թիմային աշխատանքի միջոցով
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:
Աշխատանքային գրաֆիկ և աշխատավայր՝
⏱ Աշխատանքային օր՝ երկ.-կիր. (2 օր հանգիստ)
📍 Աշխատավայրը՝ Հյուսիսային Պողոտա
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV նշված էլ. հասցեին։