Get our free app. It won't take up space on your device

Խաղաթղթավար (շաֆլեր)

Evolution Studio AM

Industry: Entertainment

City: Yerevan

Employment type: Part time

Deadline: 5/31/2022

Work experience: Not required

Նկարագրություն

Evolution-ը առցանց խաղերի համար նորարարական ծրագրային լուծումների համաշխարհային առաջատարն է, որտեղ աշխատում են ավելի քան 80 ազգությունների ավելի քան 10,000 աշխատողներ (EVOlutioneers) ավելի քան 20 քաղաքներում: Evolution-ը մշակում, արտադրում, վաճառում և լիցենզավորում է լայվ-խաղատան և խաղային ավտոմատների լիովին ինտեգրված B2B լուծումներ խաղային օպերատորների համար: Ընկերությունը հիմնադրվել է 2006-ին, իսկ 2015 թվականից Nasdaq Nordic-ի ցուցակում է:

Պարտականություններ

  • Անհրաժեշտության դեպքում խառնել և փոխել խաղասեղանների քարտերը;
  • Կարգավորել և վերահսկողության տակ պահել գույքը, որտեղ պահվում են խաղաքարտերը, սեղանների համար նախատեսված սարքավորումները, ինչպես նաև առընչվող այլ փաստաթղթեր;

Պահանջներ

  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն;
  • Տարբեր հերթափոխերով աշխատելու ճկունություն;
  • Մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն;
  • Աշխատանքին դրական տրամադրվածություն;
  • Պատասխանատվություն և նվիրվածություն թե՛ աշխատանքի, թե՛ գործընկերների հանդեպ;
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք:

  • մրցակցային աշխատավարձ,
  • մեր կողմից վճարվող ուսուցում մեր Ակադեմիայում,
  • մեր կողմից վճարվող ընդմիջման ժամանակահատված,
  • մարզադահլիճով և ճաշարանով համալրված աշխատավայր,
  • աշխատանքային ճկուն գրաֆիկ,
  • գերժամանակակից հեռարձակման ստուդիայում աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն,
  • մասնագիտական ​​և անհատական ​​զարգացման հնարավորություններ` փորձի փոխանակման օրեր, դիմահարդարման դասընթացներ և այլն,
  • կարիերայի աճի հնարավորություն,
  • նախնական աշխատանքային փորձի անհրաժեշտության բացակայություն,
  • Ձեր կողմից նոր աշխատակիցների առաջադրման դեպքում պարգևավճարներ,
  • առողջության ապահովագրության փաթեթ,
  • արտոնության քարտ,
  • անսահմանափակ հասանելիություն աշխարհի ամենամեծ էլեկտրոնային և աուդիո գրքերի հրատարակչին՝ Bookboon-ին (էլ․ գրքեր, փոդքաստներ, վիրտուալ live դասասենյակներ, առցանց դասընթացներ և այլն)։
SHARE: