
Որակի վերահսկող
ATENK LLC
Նկարագրություն
Աթենք ընկերությունը փնտրում է որակի վերահսկող` Ավանում գտնվող մսամթերքի արտադրամասում արտադրանքի որակին հետևելու համար: Աշխատանքը հերթափոխային է:
Պարտականություններ
- Արտադրանքի որակի ամենօրյա վերահսկողություն
- Մսային հումքի ամենօրյա զննում և լաբորատոր փորձերի կատարում
- Համտեսի կազմակերպում և տվյալների արձանագրում
- Հիգիենայի գործընթացի վերահսկում, գնահատում և արդյունքների գրանցում
- Փորձանմուշների ուղարկում հավատարմագրված լաբորատորիաներ, արդյունքների հավաքագրում
- Արտադրության տարբեր բաժիններում ամենամսյա ներքին աուդիտի գործընթացների անցկացում
- Անվտանգության տեսչություն ներկայացվող եռամսյակային փաստաթղթերի հավաքագրում
- Ամսական խնդիրների ամփոփում և անհրաժեշտ հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ոլորտին առնչվող)
- Տեխնոլոգիական գործընթացների գերազանց իմացություն
- Սննդի անվտանգության տեսչության ստանդարտների իմացություն
- Արտադրամասում հիգիենայի նորմերի գերազանց իմացություն
- Որակի ապահովման, վերահսկման կանոնների գերազանց իմացություն
- Վերլուծական միտք
- Հաղորդակցման զարգացած հմտություններ
- Թիմում աշխատելու զարգացած հմտություներ
Հավելյալ նշումներ
Ինքնակենսագրականներն ուղարկել նշված փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը (Որակի վերահսկող մսամթերքի արտադրամասում):
Աթենք ընկերությունը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ: