
Որակի վերահսկման մասնագետ
Lesona LLC
Նկարագրություն
Hermitage ընկերությունը փնտրում է Որակի և ապրանքատեսականու վերահսկման մասնագետ, ով ապահովելու է սրահների հսկողությունը տեսաձայնային համակարգերի միջոցով: Միևնույն ժամանակ կանխել ներսի խնդիրները, հետևել սպասարկման կանոնակարգին և վերահսկել ամբողջ համակարգը՝ հաճախորդների գոհունակությունը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Պարտականություններ
- Տեսախցիկների միջոցով կատարել ուսումնասիրություններ, կազմել հաշվետվություններ
- Կասկածելի դեպքեր նկատելիս կիրառել միջոցներ և դիմել համապատասխան մարմիններին
- Յուրաքանչյուր օր հաշվետվություն ներկայացնել օրվա գործառույթների, խնդիրների և կատարված աշխատանքի մասին
- Մշտադիտարկել աշխատակիցների աշխատանքային գործողությունները
- Ուսումնասիրել և գնահատել սպասարկման ընթացակարգերը՝ դրանց որակը բարելավելու նպատակով
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան բնագավառում կամ հարակից ոլորտում
- Համակարգչային գիտելիքներ
- Անգլերենի, ռուսերենի և հայերենի բավարար իմացություն
Աշխատանքային ժամերը ՝
11:00-21:00
Աշխատանքի վայր՝
Ք. Երևան, Դավիթաշեն, Տիգրան Պետրոսյան 31/3