Get our free app. It won't take up space on your device

Վարպետ-սանտեխնիկ

UNITED TECHNICAL SERVICE LLC

Industry: Installation, Maintenance, Repair
Deadline: 8/19/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Երիտասա՞րդ ես, ունես տեխնիկական կրթությու՞ն, ցանկանում ես աշխատել միջազգային առաջատար ընկերության բրենդի հե՞տ, ապա այս հայտարարությունը քեզ համար է։ Աշխարհահռչակ GROHE ընկերության հայաստանյան մասնագիտացված երաշխիքային սպասարկման կենտրոն` «Յունայթեդ Տեխնիկալ Սերվիս» ՍՊ ընկերությունը, սպասարկման կենտրոնի վարպետի հաստիքում աշխատանքի է հրավիրում մոտիվացված, ակտիվ և շնորհալի 20-35 տարեկան երիտասարդների: Աշխատակիցների համար նախատեսված են ջրմուղագործության մասնագիտական ուսուցում, փականագործության ուսուցում և պրակտիկա` մեր ընկերության որակավորված մասնագետների կողմից: Հաջողությամբ եռամսյա փորձաշրջանն անցած աշխատակիցները մասնակցության հնարավորություն կունենան նաև արտադրող ընկերության կողմից անց կացվող դասընթացների։

Պարտականություններ

  • Սպասարկման կենտրոնում և հաճախորդների հասցեում Grohe ապրանքանիշի արտադրանքի արատորոշում և վերանորոգում։
  • Սանիտարա-տեխնիկական արտադրանքի տեղադրում և սպասարկում:
  • Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում։

Պահանջներ

  • Ինժեներական / տեխնիկական կրթության առկայություն
  • Գրական հայերենի և ռուսերեն լեզվի լավ իմացություն
  • Համակարգչային օպերատորական մակարդակի իմացություն
  • Հաճախորդների հետ բարիդրացիական հաղորդակցության ունակություն
  • Խնդիրների լուծման, մարդկանց հետ աշխատելու, նրանց օգնելու ցանկություն և ունակություն,
  • Աշխատանքային փորձը, վարորդական իրավունքն ու անգլերեն լեզվի իմացությունը առավելություն են։

Հավելյալ նշումներ

◆Պաշտոնական զբաղվածություն` համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, հետագա կարիերայի աճի հնարավորություն

◆ Ուսուցում

◆Մրցակցային աշխատավարձ

◆Աշխատանքային գրաֆիկ - 6/1

Համապատասխանու՞մ ես պահանջվող պայմաններին, արդեն ուզու՞մ ես միանալ մեր թիմին, մի՜ հապաղիր, ուղարկիր ինքնաակենսագրությունըդ: Հայտերի ընդունելության ժամկետ 20.07.22 – 20.08.22 Սիրով՝ «Յունայթեդ Տեխնիկալ Սերվիս» ընկերության ադմինիստրացիա։

Spread the word! Share this job on social media