
Վարորդ-առաքիչ
Millkat LLC
Նկարագրություն
Միլլկաթ ընկերությունը աշխատանքի է հրավիրում պատասխանատու վարորդ-առաքիչների։
Պարտականություններ
- Ապրանքի բարձում մեքենաներում՝ ըստ պատվերի,
- Առաքում համապատասխան վաճառակետեր,
- Ապրանքի դիմաց վճարի ստացում և տեղափոխում կազմակերպություն։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Խոսակցական հմտություններ,
- Ներկայանալի արտաքին տեսք,
- Մաթեմատիկայի լավ իմացություն,
- Պարտաճանաչություն,
- Աշխատասիրություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 08։30-17։30։
Ինքնակենսագրականի մեջ անպայման նշել հեռախոսահամար!!!
«ՄԻԼԼԿԱԹ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2000 թ.: Արտադրում և իրացնում է Հայաստանի շուկայում հայտնի «ԷԼՆՈՐ» ապրանքանիշի կարագը, սփրեդները:Հանրապետությունում ճյուղային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկն է: Պարբերաբար ավելացնում է արտադրանքի տեսականին: Լուրջ ուշադրություն է դարձնում որակին, փաթեթավորմանը: Մշտապես կատարելագործում է արտադրության տեխնոլոգիան, թարմացնում սարքավորումները: Ունի մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող աշխատակազմ: Ընկերությունը գլխավոր պարգևների է արժանացել ՀՀ կառավարության կազմակերպած և միջազգային «ԱՐՄՊՐՈԴԷՔՊՍՈ», «ԱՐՄԵՆԻԱ-ԷՔՍՊՈ», մանկական «ԷՔՍՊՈ» և «ԲՐԵՆԴ-ԷՔՍՊՈ» և այլ ցուցահանդեսներում: Ընկերության թողարկած «Սերուցքային կարագը» 2007թ. արժանացել է «Տարվա ապրանք» մրցանակին: 2013 թվականին ընկերությունը Համազգային վստահություն խորհրդի կողմից արժանացել է Տարվա լավագույն ապրանքանիշ տիտղոսին: ԷԼՆՈՐ - ԱՄԵՆ ՕՐ ...