Get our free app. It won't take up space on your device

Վարորդ Առաքիչ

Barista Market Armenia

Industry: Logistics, Transportation
Deadline: 12/1/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly starting from 150,000 ֏
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

"Բարիստա Մարկետ"-ը Հայաստանում պրեմիում դասի Tonino Lamborghini ըմպելիքների, Lamborghini և Mtevino գինիների, il Coffee սուրճերի խոշոր դիստրիբյուտոր-կազմակերպությունն է։ Մենք համագործակցում ենք Հայաստանում գործող հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa) և մանրածախ խանութների հետ՝ մատակարարելով աշխարհի առաջատար ապրանքանիշների լայն և որակյալ տեսականի։

Կապված ընկերության ընդլայնման հետ մենք փնտրում ենք պատասխանատու և հմուտ վարորդ-առաքիչների (Երևան քաղաքում):

Պարտականություններ

  • Պահեստից ապրանքի ստացում, հաշվառում, մեքենայի մեջ տեղավորում` համաձայն հաշիվ ապրանքագրերի
  • Ապահովել և իրականացնել ապրանքատեսականու անվտանգ տեղափոխումը
  • Համաձայն ամրագրված և հաստատված պատվերների ցուցակի իրականացնել ապրանքների հանձնման-ընդունման գործընթացը
  • Վճարման անդորրագրերի և հավաքագրված գումարների սահմանված կարգով հանձնում դրամարկղ
  • Վերահսկել և պահպանել կցված ավտոմեքենայի տեխնիկական վիճակը և մաքրությունը
  • Ապահովել մեքենայի անվտանգ շահագործումը, ժամանակին իրազեկել անսարքությունների մասին
  • Հետևել ընկերության ներքին կանոնակարգի պահանջներին

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձը ցանկալի է
  • Առնվազն 2 տարվա վարորդական փորձ
  • Ուշադիր, բանիմաց, ճկուն, ցանկացած իրավիճակում արագ կողմնորոշվելու հմտություններ, ոչ կոնֆլիկտային
  • Պատասխանատվության զգացում և ճշտապահություն
  • Հաճախորդների հետ հաղորդակցվելու ունակություն և համբերատարություն
  • Շարժական (մոբայլ) հավելվածներից օգտվելու կարողություն - (հեռախոս, պլանշետ)

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամերն են 09:00-18:00, աշխատում ենք շաբաթական վեցօրյա գրաֆիկով: Աշխատավարձը 150,000 և ավել բարձր՝ կախված առաքումներից: