Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում վարորդ-առաքիչի։
Տնտեսական և բժշկական ապրանքների առաքում, մատակարարում Երևան քաղաքում և մարզերում:
Ընկերությունը տրամադրում է ավտոմեքենա (Opel Combo)։
Պարտականություններ
- Տնտեսական և բժշկական ապրանքների առաքում, մատակարարում Երևան քաղաքում և մարզերում
- Հաճախորդների պատվերների արագ առաքում նշված հասցեներով
- Ապրանքի հանձնում` համապատասխան հաճախորդներին՝ կատարելով բեռի հետ կապված փաստաթղթավորում
- Պատվիրատուներից առաքվող ապրանքի դիմաց վճարվող կանխիկ դրամական միջոցների գանձում
- Պատվերը հաճախորդին հանձնելու սահմանված կանոնների պահպանում
- Առաքման ժամանակ ի հայտ եկած խնդիրների շտկում կամ համապատասխան աշխատակցի տեղեկացում
- Կիրթ և բարեհամբույր սպասարկում
Պահանջներ
- տարիք 30-ից 55:
- կրթություն ՝ միջնակարգ
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- վարորդական իրավունքի առկայություն՝ BC կարգ
- Երևան քաղաքի փողոցների վարժ իմացություն
- տեղանքում հեշտ և արագ կողմոնորոշվելու հմտություն
- բարեկիրթ
- գրագետ խոսք
- պատասխանատու
- ճշտապահ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա, 9։00-ից 19։00։
Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: