
Վաճառքի խորհրդատու
The Body Shop
Նկարագրություն
Բրիտանական "The Body Shop" ընկերությունը փնտրում է վաճառքի խորհրդատուների։Միացիր մեզ, եթե դու յուրահատուկ ես․․․
Պարտականություններ
- Հաճախորդներին ցուցադրել և առաջարկել խանութ-սրահում առկա ապրանքները,
- հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
- մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնել գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին,
- հետևել գնապիտակների առկայությանը,
- հավատարիմ լինել կազմակերպության վարած քաղաքականությանը և պահպանել սահմանված ընթացակարգերը։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում,
- թիմում աշխատելու ունակություն,
- անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
- համակարգչի իմացությունը ցանկալի է։
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային օրերը՝ 6 օրյա աշխատանքային շաբաթ, 1 օր հանգիստ,
- աշխատանքային ժամերը` 10։00-16։15 և 15։45-22։00,
- տարեկան 24 օր վճարվող արձակուրդ,
- հիվանդաթերթիկի (бюлетень) փոխհատուցում,
- առողջության ապահովագրություն,
- ամենամսյա զեղչեր
- բոնուսներ առևտրից,
- դրական մթնոլորտ։
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ուղարկել CV կամ դիմել նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին: Խնդրում ենք նամակում նշել կոնտակտային հեռախոսահամար։