Վաճառքի խորհրդատու
Roberto Piraloff
Նկարագրություն
Փիրալյան ՍՊԸ-ին անհրաժեշտ են վաճառքի խորհրդատուներ (տղաներ և աղջիկներ):
Պարտականություններ
- Հաճախորդներին առաջարկել և ցուցադրել ապրանքներ, օգնել գտնելու անհրաժեշտ ապրանքը,
- Հաճախորդներին առաջարկել նոր և համարժեք ապրանքներ
- Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը, ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը
- Հավատարիմ լինել կազմակերպության վարած քաղաքականությանը և ենթարկվել սահմանված ընթացակարգերին
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ հաճախորդների, գործընկերների և ղեկավարության հետ
- Թիմում և անհատապես աշխատելու կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
Համապատասխան անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը` լուսանկարով, ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին։
“ROBERTO” ապրանքանիշ: Վերջին տասնամյակում զբաղվելով` կոշիկի, հագուստի ու պայուսակների ներմուծմամբ և վաճառքով շնորհիվ իր ճիշտ ռազմավարության մեկ խանութից վերաճել է խանութների ցանցի:“ROBERTO” Խանութների ցանցը իր հաճախորդներին մշտապես առաջարկում է հագուստի, կոշիկների և պայուսակների նորաձև տեսականի՝ պահպանելով իր ուրույն ոճը: Ընկերությունը 2012թ. ստեղծել է "ROBERTO PIRALOFF" բրենդային հայ-իտալական գործարանը:Խանութների ցանցը ներկրված ապրանքանիշերի հետ մեկտեղ առաջարկում է նաև սեփական արտադրության "ROBERTO PIRALOFF" ապրանքանիշի կոշիկները, որոնք իրենց արդիականությամբ ու որակով կգոհացնեն նույնիսկ ամենաքմահաճ գնորդին: