
Վաճառքի խորհրդատու
Ekoprof LLC
Նկարագրություն
Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքի խորհրդատուների իր ֆիրմային խանությում։
Պարտականություններ
-
Հետևել սրահում ապրանքների ճիշտ դասավորվածությանը
-
Գերազանց տիրապետել ապրանքատեսականուն
-
Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ
Պահանջներ
- Վաճառքի և սպասարկման հմտություններ
- Մաթեմատիկական գիտելիքներ
- Թիմային աշխատանքի ունակություն
- Շինարարական ոլորտի գիտելիքների առկայությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխ․ գրաֆիկ՝ երկ-կիրակի, 1 օր հանգիստ
Աշխ․ ժամերը՝ 09։30-19։00, կիրակի՝ մինչև 18։00
«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն, ապրանքանիշը՝ «Comfort», իր գործունեությունը սկսել է 2006 թ. -ին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի, խողովակների և կցամասերի արտադրությամբ՝ ներկայանալով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրող: Ընկերությունը շուկայի առաջատարներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ Անդրկովկասում՝ զբաղվելով բարձրակարգ պլաստմասսե դեկորատիվ պարագաների արտադրությամբ և արտահանմամբ: Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում Է համաշխարհային առաջատար բրենդերի հետ: