Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի խմբի ղեկավար

Էկոֆորմ ՍՊԸ

Industry: Sales, Business Development
Deadline: 7/7/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Էկոֆորմ Ընկերությունը, որը ներկայանում է հայկական արտադրության << Mister Jin >> ապրանքանիշով, աշխատանքի է հրավիրում փորձառու վաճառքի խմբի ղեկավարի` ընկերության վաճառքների պատշաճ կազմակերպման, պլանավորման, առաջխաղացման, շուկայի զարգացման պատասխանատուների աշխատանքի պատշաճ կազմակերպման նպատակով:

Պարտականություններ

  • Մշտապես փնտրել և բացահայտելբացահայտել իր տարածքում շուկայի զարգացման և վաճառքի ծավալի նոր ուղիներ,

  • Խթանել արդյունավետ և պրոֆեսիոնալ բիզնես հարաբերություններ բոլոր շահառու կողմերի հետ,

  • Կատարել իր տարածքի վաճառքի ծավալի կանխատեսումներ և գործունեության վերլուծություն,

  • Վերլուծել իր տարածքի վաճառքի արդյունքները և առաջարկել անհրաժեշտ գործողությունների պլան,
  • Վերահսկել թիմի շուկայի զարգացման պատասխանատուների և մերչենդայզերների աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը,

  • Վերաբաշխել վաճառքի պլանները ըստ շուկայի զարգացման պատասխանատուների և ապահովել դրանց իրականացումը վաճառքի և մարքեթինգային ռազմավարությանը համապատասխան,

  • Մշակել և իրականացնել ամսական, շաբաթական վաճառակետերի այցելությունների ( Market visit) պլան` վերլուծելու, գնահատելու և արդյունավետ թիրախներ (Target) սահմանելու նպատակով,

  • Գնահատել և վերահսկել իրենց տարածքի վաճառքի և ֆինանսական ռեսուրսների հետ կապված ռիսկերը,

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի բնագավառում,
  • Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
  • Պրեզենտացիոն հմտություն,

  • Սահմանված արդյունքներին հասնելու նպատակաուղղվածություն

  • Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,

  • Համակարգչային ծրագրերի իմացություն ( Microsoft office, Word, Excel, power point),

  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,

  • Վարորդական իրավունք ( B կարգ ) և անձնական մեքենայի առկայություն.

Հետաքրքված անձինք CV – ն կարող են ուղարիկել նշված էլ. Հասցեին.

Spread the word! Share this job on social media