Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Salary: 400000 - ից սկսած
Employment type: Full time
Նկարագրություն
«Պրեմիում ֆուդ» Սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու Վաճառքի թիմի ղեկավարի՝ ընկերության վաճառքների պատշաճ կազմակերպման, պլանավորման ու առաջխաղացման նպատակով:
Պարտականություններ
- Վաճառքների զարգացման խթանման և շահութաբերության ցուցանիշների բարձրացման ուղղությամբ իրականացվող գործընթացների պատշաճ կազմակերպում,
- Պլանավորված ցուցանիշների իրականացման գործընթացների կազմակերպում, շուկայի մոնիտորինգի իրականացում` վաճառքի և սպասարկման լավագույն գին / որակ համադրության ապահովման նպատակով,
- Առևտրային կետերում բանակցությունների արդյունքում հասնել առանձին ապրանքային կատեգորիաներում ապրանքատեսականու մասնաբաժնի մեծացմանը,
- Ենթակայության տակ գտնվող աշխատակիցների վերահսկում, ուղղորդում,
- Խրախուսել թիմին գաղափարներ գեներացնելուն և դրա իրականացմանը
- Խանութներում ապրանքների առկայության հետևողականություն և տեսանելիության ապահովում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում՝ վաճառքի թիմի ղեկավարի հաստիքով,
- Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
- Անձնական մեքենայի առկայություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա:
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) նշված էլ. հասցեին: