Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր (պահեստից վաճառքներ իրականացնելու համար)

AM Group

Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline: 10/2/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly starting from 400,000 ֏
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Էյ Էմ Գրուպ ընկերությունն աշխատանքի է հրավիրում աշխույժ և պատասխանատու վաճառքի մենեջերի (պահեստից վաճառքներ իրականացնելու համար):

Պարտականություններ

  • Կատարելապես ուսումնասիրել և տիրապետել ընկերության արտադրանքին, վաճառվող հումք, նյութերին և ընկերության կողմից մատուցվող ծառայություններին,
  • Հաճախորդների հետ ստեղծել գործարար հարաբերություններ և ընկերության արտադրանքի ու հումք, նյութերի վերաբերյալ հաճախորդին ամբողջական տեղեկատվություն տրամադրել,
  • Կազմել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և վավերացնել փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը,
  • Հանդիսանալ միջնորդ օղակ Հաճախորդ-Ընկերություն հարաբերությունների ընթացքում,
  • Սպասարկել հաճախորդներին և ընդունել պատվերներ,
  • Ավելացնել գործընկերների ցանկը՝ ներգրավելով նոր գործընկերներ,
  • Անմիջական ղեկավարությանը ներկայացնել համապատասխան հաշվարկներ, հաշվետվություններ,
  • Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարություններ և Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Մեկ և ավելի տարի աշխատանքային փորձ
  • MS office (Word, Excel) ծրագրի իմացություն - սա Ընկերության հիմնական աշխատանքային գործիքներից մեկն է,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու հմտություն - մենք կարևորում ենք արդյունավետ հաղորդակցությունը որպես բիզնեսի զարգացման նախապայման
  • Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
  • Արդյունավետ բանակցություններ վարելու հմտություն
  • Վաճառքի հմտություններ ունենալը կդիտվի առավելություն
  • Նպատակասլացություն և համառություն,
  • Նախաձեռնողականություն

Հավելյալ նշումներ

Պարտադիր փորձաշրջան(վճարվող)՝ 1-2 ամիս

  • Աշխ. գրաֆիկ` երկուշաբթի-շաբաթ
  • Աշխ. ժամեր` 09։00-18:00
  • Աշխատավարձը` գործարքային և վաճառքների վրա հիմնված կատարողականներով
  • Հասցե՝ ք․ Երևան, Արտաշիսյան 102

Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ ուղարկելով CV-ն համապատասխան էլ․հասցեին։

Company օverview
address
Address
Երվանդ Քոչար 8/2
address
Number of employees
51-150
Phone
Phone
055588425

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։

See more

Spread the word! Share this job on social media