Վաճառքի մենեջեր Լոռու մարզում
Eco Step Solar Energy Solutions
Էկո Ստեպը աշխատանքի է հրավիրում մոտիվացված երիտասարդների՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ արևային համակարգերի վաճառքով զբաղվելու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁՆ ՈՒ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԵՆ։
Պրեսելլերը պետք է պատրաստ լինի.
- Սովորել, ձեռք բերել նոր, տեխնիկական գիտելիքներ
- Հանդիպել, քննարկել, ունենալ երկարատև բանակցություններ
- Աշխատել թիմում
- Համագործակցել գործընկերների՝ բանկերի, մատակարարների հետ
Պրեսելլերի պարտականությունները`
- Ներգրավել նոր հաճախորդներ
- Աշխատել ներգրավված հաճախորդների հետ
- Կազմակերպել հաճախորդների վարկավորումը։
- Զուգահեռ աշխատել ընկերության ապառիկ ֆինանսավորման և ինժեներական բաժնի հետ:
Էկո Ստեպը երաշխավորում է.
- Բարձր վարձատրվող աշխատանք (փորձաշրջանի առկայությամբ)
- Ծախսերի փոխհատուցում
- Օժանդակություն վաճառքի գործընթացում
- Մասնագիտական աճի, կարիերայի և պաշտոնի աճի հնարավորություն
Աշխատանքային ժամեր
- Երկուշաբթի-ուրբաթ՝ 10։00-19։00
Մեքենայի և վարորդական իրավունքի առկայությունը ցանկալի է։
Ծախսերը փոխհատուցվում են ընկերության կողմից։
Եթե հետաքրքրված եք Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ ընկերության աշխատանքային առաջարկով՝ ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կազմակերպության էլ․ հասցեին։
Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ ընկերությունը արևային, ֆոտովոլտաիկ կայանների կառուցման մեջ մասնագիտացված ընկերություն է՝ Հայաստանում և Ռուսաստանում։
Լինելով մի շարք հայտնի արևային բրենդների պաշտոնական գործընկեր Հայաստանում՝ Էկո Ստեպը խոստանում է բարձր որակ, երկարակեցություն և անվտանգություն իր հաճախորդներին։
Կազմակերպությունը մասնագիտացված է ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ ոլորտներում արևային ֆոտոէլեկտրակայանների կառուցման մեջ։
Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ ընկերությունը բարձր է դասում որակը՝ ինչպես արված գործերում, այնպես էլ կազմակերպության ներսում՝ աշխատանքային հարաբերությունների ընթացքում։