
Վաճառքի մենեջեր / HoReCa
C and F Co LLC
Նկարագրություն
Միացի՛ր մեր ընկերությանը որպես վաճառքի մենեջեր։
Պարտականություններ
- Նոր HoReCa հաճախորդների ներգրավում,
- Ապրանքի ներկայացում և պատվերների ընդունում,
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան աշխատանքային փորձ HoReCa ոլորտում,
- Բանակցելու, վաճառքի հմտություններ,
- Անձնական ավտոմեքենայի առկայություն:
Վառելիքի ծախսը և մեքենայի մաշվածության գումարը փոխհատուցում է ընկերությունը։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00,
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ,
Հասցե՝ Շարուրի 43,
Աշխատանքի համար կարող եք դիմել՝ ուղարկելով CV։
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: