
Վաճառքի Մենեջեր
Landshaft
Նկարագրություն
Լանդշաֆտ ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված վաճառքի մենեջեր ով կապահովի վաճառքների բարձր մակարդակ և արդյունավետություն:
Պարտականություններ
- Կազմակերպել և իրականացնել ընկերության ապրանքատեսականու վաճառք,
- Վաճառքի խթանում, իրացման աճի և հաճախորդների պորտֆելների աճի ապահովում,
- Հաճախորդների խորհրդատվություն և նոր հաճախորդների որոնում,
- Մրցակիցների վերլուծություն։
Պահանջներ
- Հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ,
- Համակարգչային ընդհանուր գիտելիքներ,
- Excel-ի իմացություն՝ բանաձևերի և առանցքային աղյուսակների հետ աշխատանք,
- Սեփական ավտոմեքենայի առկայություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական նշված էլ․ հասցեին։
Լանդշաֆտ ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին որպես առաջին այգեշինական կազմակերպությունը Հայաստանում: Ընկերությունը 19 տարի շարունակ մատուցում է այգեշինական համալիր ծառայություններ՝ կանաչապատում, ոռոգում, լանդշաֆտային դիզայն և հովացման համակարգերի տեղադրում:
Չարենցի 9 հասցեում գտնվող վաճառասրահում ներկայացված է այգեգործական գործիքների մեծ տեսականի համաշխարհային ապրանքանիշերից՝ գերմանական Gardena և Wolf Garten, ֆիննական Fiskars, լեհական Bradas և բրիտանական Hozelock: Ոռոգման համար անհրաժեշտ դետալներ ամերիկյան առաջատար Rain Bird և հունական Palaplast ապրանքանիշերից: Բարձր ճնշմամբ լվացող սարքեր ամերիկյան Black and Decker-ից, գազով և ածուխով BBQ-ներ ամերիկյան Char Broil-ից, ծաղկամաններ Prosperplast-ից, ինչպես նաև մանկական խաղահրապարակներ, այգու ճոճեր, սերմեր։
Լանդշաֆտը այգեգործների սիրելի հանգրվանն է տարվա բոլոր եղանակներին, և կախարդական հեքիաթը տոնական օրերին։ Ամանորին սրահը ձևափոխվում է Christmas Shop-ի և ներկայացվում են լեհական Clarex, բելգիական Van Der Gucht և հոլանդական Royal Christmas ապրանքանիշերի տոնածառերի, հոլանդական Kaemingk և նիդեռլանդական Vetur ապրանքանիշերի խաղալիքների, ամանորյա զարդարաքների չկրկնվող և հեքիաթային տեսականի։
Լանդշաֆտ՝ այգեշինության առաջատարը։