Վաճառքի մենեջեր
Rubinar
Նկարագրություն
«Ռուբինար» ընկերությունը հանդիսանալով արևային համակարգեր նախագծող և տեղադրող ընկերություն, և լինելով ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ներկայացուցիչը Հայաստանում, փնտրում է վաճառքի պատասխանատուներ, ովքեր կիրականացնեն նախագծային վաճառքներ։
Պարտականություններ
- Իրականացնել շուկայի վերլուծություն
- Իրականացնել ակտիվ վաճառքներ
- Վարել բանակցություններ ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների հետ և ներգրավել նոր հաճախորդներ:
- Ներկայացնել հաշվետվություններ վաճառքների և այցելությունների վերաբերյալ
- Խթանել ընկերության առաջարկած ապրանքների և ծառայությունների գովազդային նյութերի տարածումը
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ 2-3 տարի
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հաղորդակցության գերազանց հմտություններ
- Արագ կոմնորոշվելու, որոշումներ կայացնելու ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Կազմակերպչական հմտություններ
- Անձնական ավտոմեքենա
Տեխնիկական գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։
Անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր - Երկ-շբթ, 10։00–19։00
Ֆիքս. աշխատավարձ և տոկոսներ գործարքներից։
RUBINAR-ը հիմնադրվել է 2013 թվականին։ Ընկերությունն ունի շուրջ 10 տարվա փորձառություն։
Մեր ավելի քան 10 տարվա փորձառությունը թույլ է տալիս նշել, որ որպես արևային էներգիայի ընկերություն Երևանում և ամբողջ Հայաստանի տարածքում՝ ոլորտի առաջատարներից մեկն ենք։
Մեր ընկերությունն առաջարկում է արևային կայանների նախագծման, տեղադրման և սպասարկման ծառայությունների ամբողջական փաթեթ։ Մեզ մոտ արևային վահանակները ընտրվում և ներմուծվում են ոլորտի առաջատար ընկերություններից։
RUBINAR-ը Fox ESS, Fronius, Goodwe, Solax, KBE Solar, Longi Solar և համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք այլ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
RUBINAR-ում մասնագիտական աճ գրանցելու համար չի խնայվում ոչինչ․ մեր մասնագետները հաճախ անցնում են նոր դասընթացներ, հատուկ սեմինարներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Սա խոսում է մեր ընկերության պրոֆեսիոնալ աշխատանքի և լուրջ մոտեցման մասին։
Ինժեներական ճիշտ լուծուների, որակյալ արևային վահանակների, մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետների և ոլորտում 10 և ավելի տարիների փորձ ունեցող ընկերության շնորհիվ դուք կունենաք բարձր էֆեկտիվություն ունեցող արևային կայան, որը կծառայի երկար տարիներ։