
Վաճառքի մենեջեր
Յունիմայն ՍՊԸ
Նկարագրություն
«Յունիմայն» ընկերությունը փնտրում է բարձր մոտիվացված և փորձառու վաճառքի մենեջերի՝ մեր դինամիկ թիմին միանալու համար:Վաճառքի մենեջերը պատասխանատու կլինի նոր հնարավորությունների բացահայտման, վաճառքի ռազմավարությունների մշակման և իրականացման համար: Եթե դուք ունեք հմտություններ վաճառքի ոլորտում, առաջնորդելու փորձ և պատրաստ եք ընդունելու նոր մարտահրավերներ, ապա մենք ցանկանում ենք ձեզ տեսնել մեր թիմում:
Պարտականություններ
-
Բացահայտել պոտենցիալ գնորդներին և մշակել ռազմավարական մոտեցում՝ նրանց արդյունավետ ներգրավելու համար:
-
Ստեղծել և պահպանել ամուր հարաբերություններ գործընկեր կազմակերպությունների հիմնական շահագրգիռ կողմերի հետ:
-
Գործընկերության համաձայնագրերի և պայմանագրերի շուրջ բանակցություններ վարել՝ ապահովելով, որ պայմանները համապատասխանում են կազմակերպության նպատակներին և իրավական պահանջներին:
-
Համագործակցել բազմաֆունկցիոնալ թիմերի հետ (օրինակ՝ մարքեթինգը, վաճառքը և արտադրանքի զարգացումը)՝ գործընկերային նախաձեռնություններ իրականացնելու համար:
-
Վերահսկել և գնահատել գործընկերության կատարողականը և կանոնավոր հաշվետվություններ տրամադրել ղեկավարությանը:
-
Տեղեկացված մնալ ոլորտի միտումների, շուկայական գործունեության և մրցակիցների մասին՝ բացահայտելու նոր գործընկերությունների հնարավորությունները:
-
Ներկայացրենել կազմակերպությունը միջազգային կոնֆերանսների, միջոցառումների և հանդիպումների ժամանակ՝ մեր ապրանքանիշը խթանելու և հարաբերություններ հաստատելու համար:
Պահանջներ
-
Բիզնեսի կառավարման, լեզվագիտության, միջազգային հարաբերությունների կամ հարակից բնագավառներում բակալավրի կրթությունը ցանկալի է։
-
Ուժեղ բանակցային և հաղորդակցման հմտություններ՝ բոլոր մակարդակներում ազդելու և հարաբերություններ կառուցելու ունակությամբ:
-
Միջազգային շուկաներին համապատասխան լեզուների իմացությունը առավելություն է:
-
Ռազմավարական մտածողություն՝ արդյունքների վրա հիմնված մտածելակերպով:
-
Գերազանց կազմակերպչական հմտություններ և մանրուքների նկատմամբ ուշադրություն:
-
Աշխատանքային փորձը նշված ոլորտում և անգլերենի իմացությունը պարտադիր է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-շաբաթ , 10:00-19:00:
Բարձր աշխատավարձը ապահովված է։
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց ռեզյումեն և ուղեկցող նամակը` մանրամասնելով իրենց համապատասխան փորձը և որակավորումները
Յունիմայն» ընկերությունը հանդիսանում է շինարարական տեխնիկայի , գյուղտեխնիկայի, հոսանքի գեներատորների,ավտոմատիկայի, պնևմատիկայի առաջատար ներկրողներից մեկը Հայաստանում: Մենք հանդիսանում ենք աշխարհահռչակ մի շարք բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀԱյաստանում, ինչպիսիք են ՝LiuGong,Tavol,Gpower,Daewoo, Kripal, Air Top և այլն:
Արդեն այսօր «Յունիմայն»-ն համագործակցում է հայաստանյան ավելի քան 1000 խոշոր և միջին կազմակերպությունների հետ։
«Յունիմայն» ՍՊԸ-ի աշխատանքային սկզբունքն է՝ յուրաքանչյուր հաճախորդի ապահովել որակյալ ապրանք և բարձրակարգ սպասարկում:
Մեր նպատակն է լինել առաջատարը վաճառքի և սպասարկման ոլորտում:
Կարևորելով առողջ և թափանցիկ տնտեսություն կառուցելու նշանակությունը՝ «Յունիմայն» ընկերությունը գործում է տնտեսական զարգացումների արդիական պահանջներին համապատասխան։
Հեռ՝. 011 20 25 08 Էլ.հասցե՝. info@unimine.am