Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր

Domus

Industry: Sales, Business Development
Deadline: 1/25/2022
City: Yerevan
Employment type: Full time
Job posting has expired

Նկարագրություն

Դեկորա-Գրուպ ՍՊԸ ներկայացնում է Decora, Domus, Duson, Bardi խանութների ցանցը,

Աշխատանքային գրաֆիկը 6 օրյա աշխատանքային շաբաթ։

Պարտականություններ

  • Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
  • Յուրաքանչյուր հաճախորդի հարցումներին տալ օպտիմալ լուծումներ,
  • Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը,
  • Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և ատեստացիաներին,
  • Պահպանել ընկերության չափանիշները և համապատասխանել ընկերության կողմից որդեգրված արժեքային համակարգը ։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • Մաթեմատիկական գիտելիքներ և հմտություններ /դպրոցական մակարդակի/,
  • Հայերենի և Ռուսերենի գերազանց իմացություն, Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ Microsoft Office՝ Word, Excel:1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն,
  • Բարեվարքություն (integrity), ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
  • Սովորելու ցանկություն,
  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
  • Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Ուրախ կլինենք ստանալ բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուների ռեզյումեները

  • CV-ն պետք է լինի Word կամ PDF ֆորմատով
  • Միայն Unicod ֆոնտով հավաքված տեքստը կընդունվի։ Օրինակ Sylfaen
  • Թեմա դաշտում նշեք հաստիքը, որի համար դիմում եք: Տվյալ դեպքում "Վաճառքի մենեջեր"
  • Հայերենով գրված նամակը/ռեզյումեն պետք է լինի հայատառ
  • Ռեզյումեում պետք է ներառված լինի ինֆորմացիա նախկին աշխատատեղի մասին՝ հաստիք, ժամանակահատված, հիմնարկության անվանում
  • Կրթության մասին ինֆորմացիան պետք է տրամադրվի ամբողջական՝ ուսումանական հաստատություն, ուսումնառության տարիներ, մասնագիտություն, աստիճանը /բակալավր, մագիստրոս, թեկնածու/
  • Կխնդրեինք չմոռանալ ուղեկցող նամակը (ոչ մոտիվացիոն)։