Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի և սպասարկման տնօրեն

Fit 24

Industry: Executive, Upper Management, Sport, Fitness
Deadline: 6/1/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

Fit 24 ֆիթնես ակումբը փնտրում է մասնաճյուղի ղեկավար, ով կկորդինացնի նաև վաճառքի և սպասարկման թիմի աշխատանքները։

Բարձրագույն կրթությունը և վաճառքի սպասարկման ոլորտում ղեկավարական հաստիքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է։

Պարտականություններ

  • կազմակերպել և վերահսկել ֆիթնես ակումբի աշխատանքը
  • կորդինացնել վաճառքի և սպասարկման թիմի աշխատանքները
  • անհրաժեշտության դեպքում անձամբ ներգրավվել վաճառքի և սպասարկման գործընթացներում՝ զանգերի և տետ-ա-տետ հանդիպումների միջոցով
  • ապահովել եկամտային թիրախների կատարաումը
  • վերահսկել ակումբի հաճախորդների սպասարկման որակը և գոհունակությունը
  • վերահսկել վաճառքները, ուսումնասիրել հաճախորդների սպառողական պահանջարկը, ներկայացնել առաջարկներ հաճախորդների սպասարկման բարելավման վերաբերյալ
  • կազմակերպել ակումբի մարզիչների աշխատանքը և հետևել որակի ապահովմանը
  • կազմակերպել ակումբի ադմինիստրատիվ անձնակազմի ռացիոնալ աշխատանքը, բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների փոխհամագործակցությունը
  • ապահովել վաճառքի և սպասարկման բարձրակարգ ստանդարտները՝ ըստ համապատասխան ընթացակարքերի

Պահանջներ

  • բարձրագույն կրթությունը և վաճառքի սպասարկման ոլորտում ղեկավարական հաստիքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն
  • ներկայանալի տեսք
  • Հաղորդակցման գերազանց հմտություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն
  • Գերազանց ադմինիստրատիվ և կազմակերպչական հմտություններ
  • պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
  • արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի և վարքի ճկունություն

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը նշված (CV) էլ. հասցեին:

Spread the word! Share this job on social media