
Վաճառքի և մարքեթինգի մասնագետ
ԱՍՈՂԻԿ
Նկարագրություն
ԱՍՈՂԻԿ ընկերությունը ներկայացնում է Good Shop և Good Pack ապրանքանիշերը, որոնք հանդիսանում են տուփերի, տոպրակների, փաթեթավորման և առաքման այլ նյութերի մատակարար, ինչպես նաև իրականացնում տպագրական ծառայություններ։
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքի և մարկետինգի մասնագետի։
Պարտականություններ
- Նոր հաճախորդների ներգրավում և սպասարկում,
- Ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ ակտիվ համագործակցություն,
- Վաճառքի տարբեր ուղիներով հաճախորդների ներգրավում,
- Կազմակերպության սոցիալական էջերի ակտիվ վարում,
- Պոտենցիալ գնորդների տվյալների հավաքագրում,
- Կազմակերպության ծառայությունների ակտիվ վաճառք,
- Օգտագործել Zoho CRM համակարգը՝ վաճառքի, կառավարման և հաճախորդների տվյալների վերլուծության համար։
Պահանջներ
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ,
- Հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Ներգրավման և վաճառքի հմտություններ։
Հավելյալ նշումներ
Հիմնական աշխատավարձ + հավելավճարներ։
Փոստ Պրինտ ՍՊԸ-ն ներկայացնում է Good Shop և Good Pack ապրանքանիշերը, որոնք հանդիսանում են տուփերի, տոպրակների, փաթեթավորման և առաքման այլ նյութերի, ինչպես նաև գրենական, տնեսական, տպագրական և ցուցադրական պարագաների առաջատար մատակարար:
Վերլուծելով մեր հաճախորդների կարիքներն ու պահանջները և փորձելով առավել լիարժեք դարձնել մատուցվող ծառայությունների ցանկը` այսօր առաջարկում ենք տեղական, եվրոպական և ասիական լավագույն արտադրողների ապրանքներ ու պարագաներ, միևնույն ժամանակ իրականացնելով տպագրության առաջնակարգ ծառայություններ՝ օֆսեթ, թվային, լայնաֆորմատ, հուշանվերների տպագրություն և այլն։