
Վաճառքի բաժնի թիմ լիդեր
ԷՍԴԻԷՄ
Industry:
Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline:
2/8/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Salary:
250,000 ֏
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Senior
Նկարագրություն
ԷսԴիԷմ ՍՊԸ-ին անհրաժեշտ է 25-36 տարեկան շուկայի զարգացման պատասխանատուների խմբի ղեկավար` թիմ լիդեր
ԷսԴիԷմ ՍՊԸ-ն հանդիսանում է մի շարք եվրոպական հայտնի ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում (ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում www.sdm.am, www.sdmproff.am)
ԷսԴիԷմ ՍՊԸ-ն ներառված է 1000 խոշոր հարկատուների ցանկում
Պարտականություններ
- Վարել կոմերցիոն բանակցություններ համագործակցող գործընկերների հետ
- Իրականացնել խանութներում ապրանքների վաճառքի ուսումնասիրություն,
- պարզել գնորդների պահանջարկը իրացվող ապրանքի նկատմամբ և համապատասխանաբար իրացնել պահանջվող տեսականին
- կատարել առաջարկություններ, նախաձեռնություններ խթանելով առևտրի աճի բարձրացմանը և բարելավմանը
- Ձեռք բերել նոր գործընկերներ
- Կազմակերպել և հետևել թիմի աշխատանքներին
- Գործուղվել մարզեր
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացությունը պարտադիր է , անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Excel ծրագրի միջին մակարդակի տիրապետում, ՀԾ վաճառքներ ծրագրի իմացություն
- Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում պարտադիր է
- Մեքենայի առկայությունը պարտադիր է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր․ Երկուշաբթի-Ուրբաթ- 08։30-17։30, Շաբաթ - 09։00-13։00։