
Վաճառքի բաժնի աշխատակից
88 Group
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում վաճառքի բաժնի աշխատակցի։
Պարտականություններ
- Բանակցությունների վարում,
- Մատակարարների հետ գործնական հարաբերությունների հաստատում,
- Ադմինիստրատիվ աշխատանքների կատարում,
- Պայմանագրերի կազմում և կնքում,
- Ակցիաների կազմակերպում,
- Հեռախոսազանգերի իրականացում,
- Ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ սուպերմարկետների ցանցում (չոր սննդի և քաղցրավենիքի բաժնում փորձը կդիտվի որպես առավելություն),
- Մաթեմատիկական գիտելիքներ,
- Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ճշտապահություն,
- Սթրեսակայունություն,
- Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն։
Մենք 88 սուպերմարկետների ցանց ենք, և կարճ ժամանակում արդեն ունենք 20 մասնաճյուղ Երևանի 7 վարչական շրջաններում և դրա սահմաններից դուրս: Մեր գլխավոր նպատակը՝ հաճախորդներին մատուցել բարձրորակ և բազմատեսակ ապրանքներ՝ մատչելի գներով: Մենք արդեն դարձել ենք սիրելի և վստահելի գնումների վայր հազարավոր ընտանիքների համար:
Մենք հավատարիմ ենք մեր հաճախորդներին՝ նրանց համար ստեղծելով բացառիկ սպասարկում, իսկ մեր թիմի անդամներին՝ առաջարկելով լավագույն աշխատանքային պայմաններ, կարիերայի աճ և հարմարավետ աշխատանքային գրաֆիկ:
Եթե ցանկանում եք միանալ բարեկեցիկ և դրական աշխատանքային միջավայրին, ապա մենք հենց ՔԵԶ ենք սպասում: