
Վաճառող(ուհի) Խորհրդատու
Designo Furniture
Նկարագրություն
Դիզայնո խանութ-սրահին անհրաժեշտ է վաճառողուհի խորհրդատու:
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում և վաճառքի իրականացում
- Վաճառվող տեսականու վերաբերյալ խորհրդատվության տրամադրում հաճախորդներին
- Օգնել կողմնորոշվել, խթանել վաճառքը
- Բարեհամբույր սպասարկում
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Համակարգչային բազային գիտելիքներ
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
- Նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերելու ցանկություն
Աշխատանքային օրեր, ժամեր. ամեն շաբաթը մեկ օր հանգիստ, աշխատանքային ժամերը ՝ 11:00 - 20:00:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV- ն և լուսանկարը նշված էլեկտրոնային հասցեին:
Բարձր աշխատավարձը երաշխավորվում է:
Բարձրորակ կահույքի տեսականի, հմուտ մասնագետներ և մեզնից գոհ հաճախորդներ․ ահա մեր աշխատաոճը։ 2016թ․-ի նոյեմբերին մենք բացեցինք Designo Furniture առաջին խանութ-սրահը Շիրազի 10/11 հասցեում, որպեսզի իրագործենք մեր առջև դրված նպատակները։ Իսկ 2018թ․-ի մարտին ընդլայնվեցինք և բացեցինք մեր երկրորդ մասնաճյուղը Էրեբունի 30 հասցեում։ Այսպիսով, վստահե՛ք Ձեր բնակարանի կահավորումը Designo-Furniture-ին։ Մենք մտահոգվում ենք Ձեր բնակարանի կահավորման մասին և աշխատում միայն բարձրակարգ ու հմուտ մասնագետների հետ, չէ՞ որ մեր հաճախորդների գոհունակությունը ամենակարևորն է մեզ համար։ Designo Furniture` մրցակցային գին, որակյալ կահույք և բարձր ճաշակ։ Մեր հասցեներն են՝ Շիրազի 10/11, Էրեբունի 30 Վաղարշյան 19 Այցելեք մեր խանութ-սրահներ և ընտրեք Ձեր բնակարանին համապատասխան կահույք։