Վաճառող-խորհրդատու
"Barsis" LLC
Նկարագրություն
«Նոր Տուն » խանութ- սրահների ցանցը հրավիրում է աշխատանքի վաճառող- խորհրդատուների: Աշխատանքը Արտաշատի մասնաճյուղում է:
Պարտականություններ
• Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը
• Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ
• Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին
• Օգնել խանութի ղեկավարին կամ պահեստապետին ապրանքների ընդունման հարցում
• Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, տեղադրում
• Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը
• Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին
Պահանջներ
- • Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն
• Աշխատանքային փորձ սպասարկման բնագավառում ցանկալի է
Հավելյալ նշումներ
Աշխատանքը 6-օրյա գրաֆիկով, ժամերը՝ 9:30-19:00:
Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 700 հոգուց, իսկ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։ Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: