Նկարագրություն
ԲԱՐՍԻՍ ՍՊ ընկերության «Նոր Տուն» խանութ սրահների ցանցը հրավիրում է աշխատանքի վաճառող խորհրդատուների
Պարտականություններ
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին
- Օգնել խանութի ղեկավարին կամ պահեստապետին ապրանքների ընդունման հարցում
- Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, տեղադրում
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին
Պահանջներ
- Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ սպասարկման բնագավառում
- Հաղորդակցման հմտություններ
Հավելյալ նշումներ
- Մրցակցային աշխատավարձ. բոնուսներ
- Անվճար դասընթացներ, սեմինարներ, թրեյնինգներ
- Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
- Կորպորատիվ և ժամանցային միջոցառումներ
- Զեղչային փաթեթներ՝ հատուկ «ԲԱՐՍԻՍ» Ընկերության աշխատակիցների համար
Կարող եք ուղարկել Ձեր ռեզյումեն նշված էլ․ հասցեին։