Նկարագրություն
«Բրայթ Ինդասթրի» արտադրության ավտոմատացման ընկերությունը աշխատանքի է հրավիրում արական սեռի վաճառող-խորհրդատուի։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում, ապրանքատեսականու ներկայացում և խորհրդատվություն հաճախորդներին
- Ապրանքատեսականու և դրա հատկությունների գերազանց իմացություն
- Վաճառքի իրականացում, հաշիվ-ապրանքագրերի դուրս գրում
- Հաճախորդների պատվերների գրանցում
- Ըստ հաճախորդի պատվերների՝ անալոգ սարքավորումների ընտրություն
Պահանջներ
- Համակարգչից ազատ օգտվելու հմտություն և բազային գերազանց գիտելիքներ (MS Office , Էլ․ փոստ, որոնողական համակարգեր և այլն)
- Բարձրագույն կրթություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետումը միջին մակարդակից բարձր
- Կիրթ և գրագետ խոսք
- Ակտիվ և անկաշկանդ վարքագծի դրսևորում
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Սպասարկման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
Աշխատանքային օրեր և ժամեր
- Երկ․-Ուրբ․, 09։30-18։00
- Շբթ․ 10։00-14։30
Եթե ցանկանում ես դառնալ մեր արագ զարգացող և ընդլայնվող թիմի անդամ և կարծում ես, որ այս աշխատանքը հենց քեզ համար է, ապա ուղարկիր CV նշված էլեկտրոնային հասցեին: