
Վաճառասրահի տնօրեն
Zigzag
Նկարագրություն
Փնտրում ենք կառավարման և կազմակերպչական հմտություններ ունեցող փորձառու մասնագետի՝ «Զիգզագ» վաճառասրահում որպես տնօրեն աշխատելու համար:
Պարտականություններ
-պլանավորել, կազմակերպել և վերահսկել վաճառքի գործընթացը,
- վերահսկել վաճառքի և սպասարկման ստանդարտների պահպանումը,
- կազմակերպել և վերահսկել ապրանքների համալրումը վաճառասրահում,
- կառավարել հաճախորդների բողոքները,
- կազմակերպել և ստուգել ապրանքների դասավորվածությունը վաճառասրահում,
- հետևել վաճառասրահի սարքերի, կահույքի, պարագաների առկայությանն ու սարքինությանը,
- հետևել վաճառասրահի մաքրությանը,
- կազմել աշխատանքային գրաֆիկը, հետևել գրաֆիկի պահպանմանը,
- կազմակերպել և հետևել փաստաթղթավորման ամբողջականությանն ու ճշտությանը (տաբել, հաշիվ ապրանքագրեր, բեռնագրեր, պայմանագրեր, երաշխիք, սպասարկման հայտ, առաքման կտրոն, փոխանցման հաշիվ և այլն),
- կազմել հաշվետվություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- աշխատանքային փորձը համանման ոլորտում պարտադիր է,
- հայերեն, ռուսերեն լեզուների՝ գերազանց, անգլերեն լեզվի՝ լավ իմացություն,
- MS office փաթեթի գերազանց իմացություն, ՀԾ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- կազմակերպչական հմտություններ,
- թիմ ստեղծելու, թիմ առաջնորդելու և թիմով աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային շաբաթ ՝ վեցօրյա
Աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00 , 14:00-22:00 , երկու հերթափոխով աշխատելու պայմանը պարտադիր է