Get our free app. It won't take up space on your device

Վաճառասրահի մենեջեր

Zigzag

Industry: Executive, Upper Management
Deadline: 10/11/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

Փնտրում ենք կառավարման և կազմակերպչական հմտություններ ունեցող փորձառու մասնագետի՝ «Զիգզագ» վաճառասրահում որպես մենեջեր աշխատելու համար:

Պարտականություններ

-Պլանավորել, կազմակերպել և վերահսկել վաճառքի գործընթացը,
-վերահսկել վաճառքի և սպասարկման ստանդարտների պահպանումը,
-կազմակերպել և վերահսկել ապրանքների համալրումը վաճառասրահում,
-կառավարել հաճախորդների բողոքները,
-կազմակերպել և ստուգել ապրանքների դասավորվածությունը վաճառասրահում,
-հետևել վաճառասրահի սարքերի, կահույքի, պարագաների առկայությանն ու սարքինությանը,
-հետևել վաճառասրահի մաքրությանը,
-կազմել աշխատանքային գրաֆիկը, հետևել գրաֆիկի պահպանմանը,
-կազմակերպել և հետևել փաստաթղթավորման ամբողջականությանն ու ճշտությանը (տաբել, հաշիվ ապրանքագրեր, բեռնագրեր, պայմանագրեր, երաշխիք, սպասարկման հայտ, առաքման կտրոն, փոխանցման հաշիվ և այլն),
-կազմել հաշվետվություններ։

Պահանջներ

- Բարձրագույն կրթություն,
- աշխատանքային փորձը համանման ոլորտում պարտադիր է,
- հայերեն, ռուսերեն լեզուների՝ գերազանց, անգլերեն լեզվի՝ լավ իմացություն,
- MS office փաթեթի գերազանց իմացություն, ՀԾ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- կազմակերպչական հմտություններ,
- թիմ ստեղծելու, թիմ առաջնորդելու և թիմով աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային շաբաթ ՝ վեցօրյա

Աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00 , 14:00-22:00 , երկու հերթափոխով աշխատելու պայմանը պարտադիր է։

How to apply?
Log in or send your resume
Email
Email is required
Password
Password is required Forgot password?

Send your resume to

zz239015@job.am