Get our free app. It won't take up space on your device

Վաճառասրահի ղեկավար

Zigzag

Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline: 3/10/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

Զիգզագի թիմը մեծանում է, և մենք փնտրում ենք փորձառու, թիմ ղեկավարելու փորձ ունեցող և արդյունքամետ մտածողությամբ վաճառասրահի ղեկավարի։

Հիմնական գործառույթներ

  • Պլանավորել, կազմակերպել և վերահսկել վաճառքի գործընթացը
  • Պլանավորել և վերահսկել վաճառասրահի թիմի աշխատանքը
  • Հետևել վաճառասրահի վաճառքի թիրախներին և ապահովել, որ թիմը իրականացնի պլանավորած վաճառքը
  • Հետևել վաճառքի և սպասարկման ստանդարտների պահպանմանը
  • Ապահովել վաճառքների ձևակերպման ստույգությունը
  • Վերահսկել և կազմակերպել ապրանքների ստացման, համալրման գործընթացը
  • Վերահսկել և ապահովել վաճառասրահի ընդունված ստանդարտին համապատասխանելը
  • Կազմակերպել և հետևել փաստաթղթավորման ամբողջականությանն ու ճշտությանը (տաբել, հաշիվ ապրանքագրեր, բեռնագրեր, պայմանագրեր, երաշխիք, սպասարկման հայտ, առաքման կտրոն, փոխանցման հաշիվ և այլն),
  • Կազմել անհրաժեշտ հաշվետվություններ
  • Կառավարել հաճախորդների բողոքները
  • Հետևել վաճառասրահի սարքերի, կահույքի, պարագաների առկայությանն ու սարքինությանը
  • Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ։

Հիմնական պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Ղեկավար հաստիքում 3+ տարվա աշխատանքային փորձ
  • Սպասարկման ոլորտի առանձնահատկությունների իմացություն և սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ
  • Թիմ ձևավորելու, առաջնորդելու և թիմակիցների մասնագիտական և անձնային աճը խթանելու կարողություն ու ցանկություն
  • Առաջնահերթություններ սահմանելու և արագ կողմնորոշվելու ունակություն
  • Թվային հմտություններ (MS office փաթեթի գերազանց իմացություն, ՀԾ, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Հայերեն, ռուսերեն լեզուների՝ գերազանց, անգլերեն լեզվի՝ լավ իմացություն
  • Կազմակերպչական հմտություններ և վերլուծական միտք
  • Սթրեսսակայունություն և արդյունքամետություն։

Հավելյալ նշումներ

Բոլոր համապատասխան թեկանծուներին խնդրում ենք ինքնակենսագրական ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով "Վաճառասրահի ղեկավար"։

Company օverview
address
Address
1 Hyusisayin Ave,office 18
address
Number of employees
1-15

«Զիգզագ» ընկերությունը ստեղծվել է 1995 թվականին և հանդիսանում է էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.zigzag.am։ Թափուր հաստիքների մասին տեղեկանալու համար կարող եք դիմել մեր ֆեյսբուքյան էջ https://www.facebook.com/ZigzagAM

See more

Spread the word! Share this job on social media