Get our free app. It won't take up space on your device

Ուսումնական սրահի պատասխանատու

Ուսար ՍՊԸ

Industry: Administrative, Clerical, Customer Support, Client Care

City: Yerevan

Employment type: Part time

Deadline: 7/21/2022

Work experience: Not required

Դուք

  • Պատասխանատու եք
  • Սիրում եք տեսնել ձեր աշխատանքի պտուղները
  • Գնահատում եք ձեր ժամանակը և ուզում եք աշխատանքին տրամադրել միայն օրվա կեսը
  • Համոզված եք, որ ժպիտը շփման խոստումնալից սկիզբն է
  • և այս պահին աշխատանք եք փնտրում։

Հնարավոր է մեր առաջարկը հենց ձեզ համար է, եթե

  • դուք 27-45 տարեկան եք
  • ազատ հաղորդակցվում եք հայերեն և ռուսերեն լեզուներով
  • կարողանում եք ձեր մտքերը պարզ ու հասկանալի բացատրել։

Varord.am-ի թիմը պատրաստում է լավ վարորդներ, որպեսզի երթևեկությունը դարձնի հնարավորինս անվտանգ ինչը կփոխի բոլորիս կյանքի որակը։ Դուք կարող եք ձեր մասնակցությունն ունենալ այս պատասխանատու գործին։

  • եթե վարում եք մեքենա (պարտադիր չէ)
  • եթե տիրապետում եք երթևեկության կանոններին (շատ ցանկալի է)
  • եթե պատրաստ եք սովորել, վերապատրաստվել ու կազմակերպել ուսուցման պրոցեսը։

Մտածում եք, թե ո՞րն է լինելու ձեր աշխատանքի բնույթը

  • Ոգևորել և աջակցել ուսանողներին (շատ հեշտ է, եթե դուք կարողանում եք մարդկանց հետ ազատորեն շփվել)
  • Պատասխանել ուսանողների հարցերին, եթե նրանց մոտ ծագում են ինչ-որ հարցեր (այս մասով մենք կպատրաստենք ձեզ, եթե հեշտ եք սովորում)
  • Վերոշարադրյալ երկու կետերը միավորել այնպես, որ յուրաքանչյուր ուսանող քննության գնա վստահ ու ապահովի ցանկալի արդյունք (սրանից է կախված լինելու հավելավճարի մեծությունը)
  • հետևել սրահի կարգ ու կանոնին։

Ձեզ հետաքրքրեց և ուզում եք իմանալ աշխատանքային ժամերը և աշխատավարձի չա՞փը։

  • աշխատանքային ժամերը երկուշաբթիից ուրբաթ 9։00-14։30 կամ 14։30-20։00․ շաբաթ 10։00-16։00 (մի շաբաթ օր աշխատանքային է, մյուսը՝ ոչ)։
  • աշխատավարձը 100․000 դրամ (մաքուր)՝ հավելավճարի հնարավորությամբ։

Մեր հասցեն Կոմիտաս 59/9։

ԻՆքնակենսագրականների մեջ հնարավորինս շատ ներկայացրեք այն հարցերի պատասխանները, որոնք ձեր կարծիքով մեզ ամենաշատը կհետաքրքրեն։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: