Get our free app. It won't take up space on your device

Տվյալների վերլուծաբան

Երեմյան Փրոջեքթս

Industry: Other, Marketing, Advertising, PR
Deadline: 8/25/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Հիմնական պարտականություններ:

Տվյալների հավաքագրում և վերլուծություն

  • Հավաքագրել և վերլուծել տվյալներ տարբեր աղբյուրներից, ներառյալ մարքեթինգային արշավներից, սոցիալական մեդիայից, հաճախորդների արձագանքներից և շուկայի հետազոտություններից:
  • Օգտագործել վիճակագրական մեթոդներ՝ տվյալները մեկնաբանելու, վարքագծային տվյալները, միտումները բացահայտելու և մարքեթինգի ու PR ռազմավարությունների համար գործնական պատկերացումներ տրամադրելու համար:

Մարքեթինգային արշավների կատարողականի մշտադիտարկում

  • Հետևել և գնահատել արշավների կատարողականը՝ չափելու համար մարքեթինգային արշավների արդյունավետությունը (օրինակ՝ ROI (ներդրումների հատույց)) Yeremyan Projects-ի բոլոր բիզնես ոլորտներում և պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել ընկերության մարքեթինգի մենեջերին:
  • Իրականացնել խորը վերլուծություն՝ գնահատելու մարքեթինգային ուղիների (օրինակ՝ սոցիալական մեդիա, էլ. փոստ, գովազդ) արդյունավետությունը՝ ընկերության յուրաքանչյուր արդյունաբերական սեգմենտում արշավների կատարողականը օպտիմալացնելու համար:
  • Մշակել մետրիկաներ՝ ընկերության տարբեր բիզնես ոլորտներում մարքեթինգային և PR նախաձեռնությունների արդյունավետությունը չափելու համար:

PR ազդեցության գնահատում

  • Իրականացնել լրատվամիջոցների լուսաբանման քանակական և որակական վերլուծություններ և կատարել տրամադրվածությունների վերլուծություն՝ ընկերության տարբեր բիզնես ոլորտներում PR արշավների արդյունավետությունը գնահատելու համար:
  • Գնահատել PR նախաձեռնությունների ազդեցությունը բրենդի ընկալման, իրազեկվածության և հեղինակության կառավարման վրա՝ յուրաքանչյուր արդյունաբերական ոլորտին հատուկ:

Թվային մարքեթինգ

  • Օգտագործել (PPC) գովազդային հարթակներ, ինչպիսիք են Google Ads-ը, Facebook Ads-ը կամ այլ համապատասխան հարթակներ՝ արշավները օպտիմալացնելու, բյուջեները կառավարելու և կատարողականի ցուցանիշները վերլուծելու համար:
  • Օգտագործել էլեկտրոնային փոստի մարքեթինգի գործիքներ՝ էլեկտրոնային փոստի արշավներ ստեղծելու և իրականացնելու, ներգրավվածության ցուցանիշները վերլուծելու և լսարանը արդյունավետորեն սեգմենտավորելու համար:
  • Օգտագործել սոցիալական մեդիայի հարթակներ (օրինակ՝ Facebook, Instagram, Twitter, LinkedIn)՝ սոցիալական մեդիայի մարքեթինգի ռազմավարություններ մշակելու և իրականացնելու համար:
  • Մեկնաբանել թվային վերլուծական տվյալները (օրինակ՝ Google Analytics, սոցիալական մեդիայի վերլուծություններ)՝ թվային մարքեթինգի արշավների արդյունավետությունը չափելու համար:[HH1]

CRM կառավարում

  • Կառավարել և պահպանել հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) համակարգը՝ ապահովելով հաճախորդների տվյալների բազաների ճշգրտությունը և ամբողջականությունը:
  • Օգտագործել հաճախորդների տվյալները՝ նպատակային մարքեթինգային արշավներ և անհատականացված հաղորդակցության ռազմավարություններ իրականացնելու համար՝ համապատասխանեցված ոլորտին հատուկ կարիքներին:

Շուկայի հետազոտություն

  • Իրականացնել համապարփակ շուկայի հետազոտություն և մրցակցային վերլուծություն՝ բացահայտելու ոլորտային միտումները, հնարավորությունները, մրցակիցներին և մարտահրավերները, որոնք հատուկ են գյուղատնտեսության/կաթնամթերքի արտադրության և ռեստորանային ոլորտներին:
  • Պատրաստել մանրամասն հաշվետվություններ և պրեզենտացիաներ հետազոտության արդյունքների հիման վրա՝ ռազմավարական որոշումների կայացմանը տեղեկացնելու համար:

Անհրաժեշտ Հմտություններ և Որակավորումներ

  • Բակալավրի աստիճան տվյալների վերլուծության, մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում: Նախընտրելի է մագիստրոսի աստիճան՝ տվյալների վերլուծության ուղղվածությամբ:
  • Ապացուցված փորձ որպես տվյալների վերլուծաբան կամ նմանատիպ դերում, նախընտրելի է գյուղատնտեսության, հյուրընկալության կամ ռեստորանային ոլորտներում:
  • Ուժեղ վերլուծական հմտություններ՝ վիճակագրական վերլուծության փորձառությամբ՝ վիճակագրական գործիքների օգտագործմամբ, և տվյալների վիզուալիզացիայի գործիքներ օգտագործելու կարողություն (օրինակ՝ առաջադեմ Excel, Tableau, Power BI, այլ):
  • CRM համակարգերի և տվյալների բազաների կառավարման փորձը կարևոր է:
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ՝ բարդ տվյալների վերլուծությունը հստակ և արդյունավետ ներկայացնելու կարողությամբ, անհրաժեշտության դեպքում օգտագործելով վիզուալ օժանդակ միջոցներ:
  • Արդյունավետ համագործակցելու կարողություն միջֆունկցիոնալ թիմերի հետ, ներառյալ վաճառքի և այլ համապատասխան բաժինների հետ՝ տվյալների վերլուծության ջանքերը կազմակերպության նպատակների և առաջնահերթությունների հետ համապատասխանեցնելու համար:
  • Արագ փոփոխվող, դինամիկ միջավայրում ինքնուրույն և համագործակցաբար աշխատելու կարողություն՝ առաջադրանքները առաջնահերթելու և վերջնաժամկետները պահպանելու ուժեղ կարողությամբ:

Դիմելու կարգ

Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում։

Company օverview
address
Address
Տերյան 8
address
Number of employees
1001+

«Երեմյան Փրոջեքթս»-ը Հայաստանում ռեստորանային բիզնես ոլորտի առաջատար ընկերություններից է, որի հիմնադիրն է՝ ռեստորատոր Դավիթ Երեմյանը: Ընկերությունն իր գործունեության շուրջ 17 տարիների ընթացքում ստեղծել և իրականացրել է համարձակ, յուրօրինակ և կոնցեպտուալ` տասնյակից ավելի նախագծեր, մեծ ներդրում ունեցել Հայաստանում ռեստորանային ոլորտի զարգացման գործում:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության ամբողջ փիլիսոփայությունն ամփոփված է «Աշխատանքը սկսվում է երազանքից» կարգախոսում․ ընկերության ցանկացած նախագծի գաղափար ծնվում է արժեքավորը պահպանելու, նոր ու մնայուն արժեքներ ստեղծելու, Հայաստանն ու մեր քաղաքը գունեղ ու բազմազան ներկայացնելու երազանքից։ «Երեմյան Փրոջեքթս»-ը միավորում է երևանցիների և քաղաքի հյուրերի կողմից ամենասիրված և ճանաչված հայկական ռեստորանային կոնցեպտները՝ «Բուրգըրի Անգուս ընդ Մոր», իտալական «Կազա Նոստրա», բարձր խոհանոց ներկայացնող «Լիվինգսթոն», «Լավաշ», «Շերեփ» ռեստորանները, «Սմոքինգ Շեֆ» սթեյք-հաուզը, «Պանդոկ Երևան», «Պանդոկ Երևան գետափին»-ը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը և «Սիզընս» նախագծերը` ռեստորան, սրճարան, հրուշակարան, պաղպաղակի սրահ։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը 2021թ․- ի հոկտեմբերի 17- ին ներկայացրեց կոնցեպտուալ նոր մոտեցմամբ՝ «Ռենոմե» ռեստորանը։ «Ռենոմե»-ն բացառիկ ձևաչափով ռեստորան է, որն իր հյուրերին ներկայանում է բարձր հեղինակային խոհանոցով :

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Free meals
Free meals
Trainings
Trainings
Sports Package
Sports Package

Spread the word! Share this job on social media