Get our free app. It won't take up space on your device

Թվային մարքեթինգի մասնագետ

Tumanyan Shaurma

Industry: Marketing, Advertising, PR, Restaurants, Food Services
Deadline: 7/14/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

«Թումանյան Շաուրմա» ընկերությունը աշխատանքի է հրավիրում թվային մարքեթինգի մասնագետի։

Պարտականություններ

  • Պլանավորել, կազմակերպել և վերլուծել թվային մարքեթինգի արշավները,
  • Համակարգել PR գործունեությունը,
  • Կառավարել կորպորատիվ առցանց ռեսուրսները (կայք, սոցիալական մեդիա) և թվային մեդիայի օգնությամբ ապահովել ծառայությունների առաջխաղացումը,
  • Վերահսկել գովազդային նյութերի տարածումը ներքին և արտաքին լրատվամիջոցների օգնությամբ, ապահովել դրանց համապատասխանությունը բրենդի ռազմավարությանը և կորպորատիվ նպատակներին,
  • Իրականացնել մեդիա մոնիթորինգ և վերլուծություն,
  • Հետևել ոլորտի զարգացումներին և կիրառել նոր նախագծերում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, գովազդի կամ այլ հարակից ոլորտում,
  • 1-3 տ․ աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում,
  • Հայերենի գերազանց իմացություն (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • Թվային մարքեթինգի և վեբ վերլուծության սկզբունքների, ծրագրերի (Facebook Ads, Google Ads, Google Analytics) իմացություն,
  • MS Office ծրագրի տիրապետում (MS Word, Excel, PowerPoint),
  • Վերլուծական մտածողություն և պարտաճանաչություն,
  • Դետալների նկատմամբ ուշադրություն,
  • Բյուջեի ճիշտ կառավարման հմտություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ հիբրիդային։

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները և պորտֆոլիոն նշված էլ․ հասցեին։

Spread the word! Share this job on social media