
Թվային մարքեթինգի և SMM պատասխանատու
"Մեհրաբյան և Որդիներ" ՍՊԸ
Industry:
Marketing, Advertising, PR
Deadline:
8/14/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը փնտրում է արհեստավարժ SMM պատասխանատուի, ով կմիանա մեր Մարքեթինգի թիմին:
Պարտականություններ
- Թվային մարքեթինգի ընդհանուր ռազմավարության ստեղծում, պլանավորում և իրականացում
- SEO/SEM, էլ.փոստ, սոցիալական մեդիա և այլ տեսակի գովազդների ստեղծում և իրականացում
- Թվային մարքեթինգի տարբեր ուղիների կառավարում և վերահսկում
- Թվային մարքեթինգի բյուջեի պատրաստում և կառավարում
- ROI և KPI-ների չափում և սահմանում
- Ընկերության սոցիալական ցանցերի բոլոր էջերի վերահսկում
- Թվային մեդիա արշավների մշակում և իրականացում՝ բիզնես նպատակներին համապատասխան
- Թվային կոնտենտի ստեղծում (կայք, բլոգ, նորություններ և այլն)
- SEO-ով օպտիմիզացված տեքստերի ստեղծում
- Առցանց հարթակներում Ընկերության թվային ներկայության ապահովում
- Մրցակիցների շարունակական ուսումնասիրություն և բարելավման քայլերի մշակում
- SEO-ի և Google Analytics-ի հաշվետվություններ կազմում և ներկայացում
- Վաճաքների թիմի հետ աշխատանքների սինխրոնիզացում
- Սերտ համագործակցություն մյուս բաժինների հետ կազմակերպության վերոնշյալ և այլ գործառույթների արդյունավետ իրագործման նպատակով
- Ղեկավարի կողմից առաջադրված նմանատիպ այլ գործառույթների իրականացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, մենեջմենթի կամ հարակից ոլորտներում
- 2+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- SEO/SEM, PPC, շուկայավարման տվյալների բազայի, սոցիալական մեդիայի և գովազդային արշավներ ղեկավարելու և կառավարելու փորձ
- Վեբկայքի վերլուծական գործիքների իմացություն (օրինակ՝ Google Analytics, Facebook pixel, Google Search Console, SEMrush, NetInsight, Omniture, WebTrends)
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր
- Գովազդի սպասարկման գործիքների իմացություն
- Վերլուծական և ռազմավարական մտածողություն
- Թիմային նախագծերի վրա աշխատելիս ժամկետները պահպանելու ունակություն
- Հաճախորդակենտրոն և ստեղծագործ մտածելակերպ
- Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու ունակություն
- Կազմակերպչական ձիրք և հաղորդակցման գերազանց ունակություններ
- Ինքնամոտիվացիա և եռանդ
- Ժամանակի կառավարման գերազանց ունակություններ
Հավելյալ նշումներ
- Գերազանց թիմ
- Մասնագիտական զարգացում
- Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում
- Ճաշարանի առկայություն
- Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից (3-րդ մաս-Հայրենիք-Սասունցի Դավիթ կայարան-"Ծիածան" երթուղիով)
Հ.Գ. Մենք գտնվում ենք Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեինը: