Get our free app. It won't take up space on your device

Թվային հարթակների և կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետ

Ucom

Industry: Customer Support, Client Care
Deadline: 12/14/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek, In shifts
Work experience: Not required, Junior

Նկարագրություն

Մենք փնտրում ենք Թվային հարթակների և կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետ, ով պատասխանատու է լինելու գրավոր հարթակներում տեղեկատվության տրամադրման համար։

Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։

Պարտականություններ

  • Պատասխանել գրավոր հարթակներում (պաշտոնական կայքի և Ucom հավելվածի առցանց օգնություններ, Ֆեյսբուք, Ինստագրամ սոցիալական հարթակների մեկնաբանություններ և անձնական նամակներ), բաժանորդների կողմից տրված հարցերին

  • Բացահայտել հաճախորդների խնդիրները և առաջարկել արդյունավետ լուծումներ՝ համագործակցելով նաև ընկերության այլ բաժինների հետ

  • Անհրաժեշտության դեպքում կատարել վճարման վերջնաժամկետի երկարացում, գումարային սահմանաչափի փոփոխություն և այլ տարատեսակ գործարքներ շարժական և ֆիքսված կապի կորպորատիվ բաժանորդների համար

  • Հասանելի աղբյուրների միջոցով փնտրել և հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները

  • Մասնակցել նոր ծառայությունների վերաբերյալ կազմակերպվող նախապատրաստական դասընթացերին

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան կամ ուսանող)

  • Հայերենի, անգլերենի, ռուսերենի բանավոր և գրավոր վարժ իմացություն

  • Հաղորդակցության և համագործակցության գերազանց հմտություններ

  • Թիմում աշխատելու ունակություն

  • Կոնֆլիկտների կառավարման հմտություն

  • Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն

Հավելյալ նշումներ

Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։

Company օverview
address
Address
Davit Anhaght 8/4
address
Number of employees
1001+
Phone
Phone
011400400

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։

Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Family medical insurance
Family medical insurance
Reward system
Reward system
Paid day-offs
Paid day-offs
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media