
Թռչնապահ
Arzni poultry farm
Նկարագրություն
Արզնի» թռչնաֆաբրիկան աշխատանքի է հրավիրում թռչնապահների:
Պարտականություններ
- Թույլ, չածող, անկած թռչունների հայտնաբերում և հեռացում:
- Ավտոմատ համակարգերի անխափան աշխատանքների վերահսկում, այդ թվում ՝ կերակրում, խմեցում, օդափոխություն, խոնավեցում, թռչնաղբի հեռացում:
- Թռչնագլխաքանակի ընդունման և տարհանման աշխատանքներին մասնակցում:
- Սանիտարական ընդմիջման ժամանակահատվածում թռչնանոցի մաքրման նախապատրաստման աշխատանքների վերահսկողություն:
- Թռչնանոցի, օժանդակ և հարակից տարածքների մաքրության պահպանում, միկրոկլիմայի պարամետրերի և լուսային պայմանների ամենժամյա վերահսկողություն:
- Սահմանված սանիտարահիգիենիկ և անասնաբուժական կանոնների, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության և հրդեհային անվտանգության կանոնների համապատասխանության ապահովում:
Պահանջներ
- Կրթություն. միջնակարգ կամ բարձրագույն
- Աշխատանքային փորձ 3 տարի և ավելի
- Թռչնաբուծության բնագավառում փորձ ունեցողներին կտրվի առաջնահերթություն
- Սեր կենդանիների հանդեպ, աշխատասիրություն, պարտաճանաչություն, մաքրասիրություն:
Հավելյալ նշումներ
Հասցե` Կոտայքի մարզ, գ. Արզնի: Վեց օրյա աշխատանքային գրաֆիկ: Տրամադրվում է ուսուցում և արտահագուստ: Հետաքրքրված թեկնածուները կարող են զանգահարել 098 05-50-72 հեռախոսահամարին:
«Արզնի տոհմային տնտեսությունը» հիմնադրվել է 1997 թվականին Մարատ Ջանվելյանի կողմից, և նրա ժառանգները մինչ օրս շարունակում են զարգացնել երկրի տնտեսությունը ⠀ Փետրվարի 5-ին ընկերությունը նշեց գերժամանակակից սարքավորումներով հագեցած թռչնանոցի բացումը, իսկ մոտ ապագայում կբացվի ևս երեքը: ⠀ Թռչնաֆաբրիկան աշխատում է գերմանական արտադրության Hellmann մակնիշի հոսքագծերով:👌🏼 ⠀ Որակյալ համակարգերի շնորհիվ Արզնի թռչնաֆաբրիկայում ջուրը ֆիլտրվում է 9 անգամ, կերի կորուստ չի լինում, և բոլոր աշխատանքներն իրականացվում են մեծ ռեսուրսախնայողությամբ, ինչի շնորհիվ ձվի ինքնարժեքը նվազում է: ⠀ Շատ շուտով Արզնի թռչնաֆաբրիկայի նորամուծությունների շնորհիվ թռչնանոցից մինչև խանութի ցուցափեղկին հայտնվելու շղթայում հավկիթին ձեռքով հպումն անգամ կբացառվի: 😌 ⠀