
Տորթերի արտադրամասի աշխատակցուհի
Daroink LLC
Նկարագրություն
Դարոյնք ՍՊԸ-ն փնտրում է տորթերի արտադրամասի աշխատակցուհի:
Պարտականություններ
- Տորթերի շերտերի պատրաստում,
- Տորթերի կրեմապատում և ձևավորում:
Պահանջներ
- Սիրով և պատասխանատվությամբ մոտեցում աշխատանքին,
- Մաքուր և կոկիկ աշխատելու սովորույթ,
- Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում պարտադիր է:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-շաբաթ՝ 09:00-18:00։
Հետաքրքրված անձիք կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 077-92-32-30:
Daroink ընկերությունը ՀՀ-ում հրուշակեղենի արտադրության ամենամեծ ձեռնարկություններից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: 360 քմ տարածքում՝ ունենալով ընդամենը 1 արտադրամաս և 12 աշխատակից, Daroink ընկերությունն 1999 թվականին արտադրեց իր առաջին արտադրատեսակը՝ «Արևիկ» և «Փոքրիկ» թխվածքաբլիթները, որի մատակարարումն իրականացվում էր ընդամենը 1 առաքման մեքենայով և հասանելի էր միայն Երևանի տարածքում։ 26 տարի շարունակ առաջնահերթություն տալով արտադրանքի բարձր որակին ու համին, այսօր Daroink-ն իր կայուն դիրքն է զբաղեցրել շուկայում՝ սպառողին ներկայացնելով տեղական յուրահատուկ ու սիրված արտադրատեսակներ։ Ներկայումս Daroink ընկերության արտադրական տարածքն հասնում է 13․000 քմ-ի, ունի 5 արտադրամաս, 450+ աշխատակից, 100-ից ավելի առաքման մեքենա։ Ընկերությունն արտադրում է շուրջ 200 ապրանքատեսակ, որը հասանելի է ոչ միայն ՀՀ-ի ողջ տարածքում, այլև արտահանվում է՝ ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Եվրոպա։