
Տնտեսագետ
Bacon Product LLC
Նկարագրություն
«Բեկոն Պրոդուկտ» ընկերությունը փնտրում է տնտեսագետի
Եթե դուք փորձառու տնտեսագետ եք և ցանկանում եք աշխատել արտադրական ոլորտում, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։
Մենք փնտրում ենք վերլուծական մտածողությամբ, թվերի հետ աշխատելու հմտություն ունեցող մասնագետի, ով կօգնի մեզ օպտիմալացնել ծախսերը, կատարել ֆինանսատնտեսական վերլուծություններ և ապահովել արդյունավետ բիզնես պլանավորում։
Պարտականություններ
- Արտադրության և ֆինանսատնտեսական արդյունավետության գնահատում
- Արտադրական ծախսերի վերլուծություն (հումք, էներգիա, աշխատուժ, սարքավորումներ),
- Արտադրանքի ինքնարժեքի հաշվարկ և օպտիմալացում,
- Արտադրողականության (Productivity) վերլուծություն՝ մեկ աշխատողի, մեկ մեքենայի կամ մեկ արտադրական գործընթացի հաշվարկներով,
- Կատարման հիմնական ցուցանիշների (KPI) մշակում և մոնիթորինգ,
- Մատակարարումների տնտեսական արդյունավետության վերահսկում:
2. Ընդհանուր տնտեսական վերլուծություն
- Ընկերության եկամուտների և ծախսերի վերլուծություն, շահույթի մարժայի հաշվարկ,
- Միջնաժամկետ և երկարաժամկետ ֆինանսական պլանավորում,
- Գործառնական ծախսերի նվազեցման մեթոդների առաջարկների ներկայացում,
- Կանխատեսումներ շուկայի տատանումների դեպքում:
3. Գնագոյացում և ֆինանսական ռազմավարություն
- Ապրանքների և ծառայությունների գների ձևավորման քաղաքականություն,
- Շուկայի, մրցակիցների գնային վերլուծություն,
- Գնագոյացման մոդելների մշակում՝ տարբեր շուկաների կամ հաճախորդների համար,
- Գների ազդեցության հաշվարկ շահույթի վրա:
4. Ներդրումների և ֆինանսական ռիսկերի կառավարում
- Ներդրումային նախագծերի գնահատում՝ ROI (Return on Investment) մեթոդով,
- Վարկերի, ֆինանսավորման և դրամական հոսքերի վերլուծություն,
- Գործարար ռիսկերի հաշվարկ, կանխատեսում և նվազեցման առաջարկներ:
5. Աշխատուժի արդյունավետության վերլուծություն
- Աշխատավարձերի, բոնուսների և աշխատողների արտադրողականության գնահատում,
- Աշխատանքային գրաֆիկների, աշխատուժի բեռնվածության և արտադրական պլանավորման վերլուծություն,
- Կադրային քաղաքականության և աշխատավարձային հիմնավորվածության ուսումնասիրություն ՄՌԿ բաժնի հետ համատեղ:
6. Մատակարարումների և պաշարների կառավարում
- Մատակարարների գների, պայմանների և ռիսկերի գնահատում,
- Պահեստային պաշարների օպտիմալ մակարդակների վերլուծություն,
- Հումքի ավելորդ ծախսերի և կորուստների նվազեցում:
7. ISO 9001-ի շրջանակներում համապատասխան որոշումների կայացում
- Տվյալների վրա հիմնված որոշումների կայացում՝ ֆինանսական, արտադրական և շուկայական վերլուծությունների միջոցով,
- Գործընթացների արդյունավետության բարձրացում՝ ծախսերի օպտիմալացման հաշվարկներով,
- Հաճախորդների գոհունակության բարձրացում՝ գնային ճիշտ քաղաքականության մշակման և որակի կառավարման վերլուծությունների միջոցով:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 2-5 տարվա փորձ տնտեսագիտական վերլուծության կամ ֆինանսատնտեսական ոլորտում (արտադրական ոլորտում փորձը ցանկալի է),
- MS Excel-ի, PowerBI-ի և 1C-ի կամ այլ ֆինանսական ծրագրերի հմտություններ,
- Վերլուծական մտածողություն, թվերի հետ աշխատելու կարողություն,
- Գերազանց հաղորդակցման հմտություններ, հաշվետվությունների պատրաստման կարողություն
- ISO 9001 համակարգերի հետ աշխատելու փորձը ցանկալի է:
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: