Get our free app. It won't take up space on your device

Տնտեսագետ

Erebuni Medical Center

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 12/27/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Open to international applicants

Նկարագրություն

«Էրեբունի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում արհեստավարժ և փորձառու Տնտեսագետի, որը ակտիվ մասնակցություն կունենա Ընկերության ֆինանսատնտեսական գործընթացների կատարելագործման արդյունավետության բարձրացման գործում:

Պարտականություններ

  • Ընկերության տարեկան բյուջեի կազմման, պլանավորման և վերահսկման գործընթացների ապահովում (եկամուտների և ծախսերի, դրամական միջոցների հոսքի պլանավորում և վերահսկում, այլ ֆինանսական հաշվետվությունների ստեղծում, վարում և վերլուծում):
  • Վերլուծությունների հիման վրա մշակել և ներդնել ծախսերի օպտիմալացման ծրագրեր, հետևել դրանց կատարման գործընթացին։
  • Մշակել և ներդնել ռիսկերի կառավարման մեխանիզմներ՝ իրականացնելով ռիսկերի վերլուծություն, մշակելով դրանց կանխարգելմանն ու մինիմալացմանն ուղղված միջոցառումներ։
  • Հետևել առողջապահական ոլորտի տնտեսական և իրավական փոփոխություններին՝ մշակելով և ձեռնարկելով դրանց համահունչ միջոցառումներ ֆինանասական մասով:
  • Վերլուծել Ընկերության ծախսարդյունավետությունը, համադրումներ կատարել համապատասխան ծառայությունների որակի միջև։
  • Մատուցվող ծառայությունների ինքնարժեքի հետևողական վերլուծում, հաշվետվությունների կազմում, կորուստների և հավելյալ ծախսերի մասով առաջարկների մշակում և ներկայացում Էկոնոմիկայի գծով փոխտնօրենին:
  • Մշակել հիվանդանոցի ֆինանսական և տնտեսական քաղաքականության բարելավման առաջարկներ։
  • Համագործակցել Ընկերության ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ ծախսերի պլանավորման և ֆինանսական կառավարման հարցերում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսական, հաշվապահական կամ տնտեսագիտական ոլորտներում։
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ Ֆինանսական վերլուծաբանի և/կամ աուդիտորի կամ տնտեսագետի պաշտոնում:
  • MS Օffice փաթեթի գերազանց իմացություն (այդ թվում Excel-ի բարդ ֆունկցիաներով աշխատելու զարգացած հմտություններ):
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն):
  • ՖՀՄՍ (IFRS) իմացություն, Հարկային օրենսդրության և ֆինանսական ընթացակարգերի իմացություն:
  • Ռիսկերի կառավարման հմտություններ:
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն, մանրուքների հանդեպ ուշադրություն:
  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ:
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման զարգացած հմտություններ։
  • Ժամանակի կառավարում և առաջնահերթությունների սահմանում։
  • Վերլուծական մտածելակերպ, մանրուքների հանդեպ ուշադրություն։
  • Նախաձեռնողականություն, հետևողականություն և ակտիվություն։
  • Սթրեսակայունություն։
  • Պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում։
  • Լայն աշխարհահայացք։

Company օverview
address
Address
ք.Երևան Տիտոգրադյան 14
address
Number of employees
1001+
Phone
Phone
37410471100

«Էրեբունի» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1991թ՝ «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա: Կենտրոնն անցել է կայացման մեծ ճանապարհ և այսօր Հայաստանում խոշորագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է, որն իրականացնում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գործում են, անհետաձգելի բուժօգնության, ախտորոշիչ, վիրաբուժական, թերապևտիկ, սրտաբանական և սրտանոթային ինվազիվ վիրաբուժության և նյարդավիրաբուժության ծառայություններ: Կենտրոնն ունի շուրջ 100 բաժանմունք ու բաժին, ինչպես նաև ծննդատուն ու պոլիկլինիկա, ինչպես նաև Միջուկային բժշկության Եվրոպական կենտրոն: «Էրեբունի» ԲԿ ծննդատանը տարեկան ծնվում է 5.000 երեխա, պոլիկլինիկան սպասարկում է 35.000 բնակչի: Բժշկական կենտրոնն աշխատում է վերջին սերնդի ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: ՀՀ կառավարության ներդրած խոշոր և ռազմավարական ծրագրերը հաջողությամբ իրականացվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Կենտրոնում աշխատում է 415 բժիշկ և 641 բուժքույր: Տարբեր բաժանմունքներում օրական ավելի քան 600 պացիենտ ստանում է ստացիոնար բուժում: Կենտրոնը բժշկական ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի բնակիչներին, այնպես էլ օտարեկրյա քաղաքացիներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնը հսկայական ներդրում ունի Հայաստանում բժշկագիտության եւ բժշկական ծառայությունների զարգացման գործում: Բժշկական ծառայությունների արդիականացման նպատակով կենտրոնը մշտապես աշխատում է նոր նախագծերի և ծրագրերի ներդրման վրա՝ անընդհատ արդիականացնելով նյութատեխնիկական բազան «Սիմենս», «Դրեգեր», «Շտորց», «Ռոշ», «Օլիմպուս» և այլ առաջատար ընկերությունների նորագույն սարքավորումներով: Ընդլայնելով կապերն աշխարհի հայտնի կլինիկաների հետ՝«Էրեբունի» բժշկական կենտրոնը հայ բժիշկների և արտասահմանյան առաջատար մասնագետների միջև բազմակողմանի համագործակցության հնարավորություններ է ստեղծում:«Էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա ասպիրանտները եւ դոկտորանտներն ակտիվ իրականացվում են գիտահետազոտական նախագծեր: Կենտրոնն արժանացել է «Ազգային վստահություն», «Լավագույն բժշկական կազմակերպություն» և «Բժշկական ծառայությունների լավագույն մատակարար» կոչումներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնն ունի բազմաթիվ միջազգային պարգևներ և վկայագրեր:

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Family medical insurance
Family medical insurance
Business trips
Business trips
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media