Տնօրենի օգնական
ASEDL LLC
Մենք փնտրում ենք տնօրենի օգնականի, ով կկազմակերպի տնօրենի ժողովները, կիրականացնի ժողովների արձանագրություն, կհետևի տնօրենի հանձնարարականների կատարմանը, կապահովի կազմակերպության անունից գրավոր և բանավոր հաղորդակցումը:
Նկարագրություն
- Դիմավորել կազմակերպության հյուրերին, պատասխանել հեռախոսազանգերին
- Վարել փաստաթղթաշրջանառություն ըստ տնօրենի կարգադրությունների, ապահովել կազմակերպության անունից գրավոր և բանավոր հաղորդակցումը
- Իրականացնել ժողովների արձանագրություն, ըստ արձանագրությունների բաժինների ղեկավարներին տալ հանձնարարականներ, հետևել դրանց կատարմանը
- Կապ հաստատել հաճախորդների հետ, պարզել խնդիրները և ուղղորդել համապատասխան ստորաբաժանում
- Արձագանքել բոլոր հայտերին, հետևել խնդիրների լուծմանը, հետադարձ կապ պահպանել հաճախորդների, ըստ անհրաժեշտության աշխատակիցների հետ
- Կազմել հաշվետվություններ, վարել տվյալների բազաներ ըստ տնօրենի հանձնարարականի։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Ադմինիստրատիվ, կազմակերպչական աշխատանքների իրականացման աշխատանքային փորձը պարտադիր է
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ.
- MS office, Bitrix ծրագրի իմացություն
Աշխատանքի վայրը Ջրվեժում է, աշխատում ենք 6օրյա աշխատանքային գրաֆիկով։
«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով: