Get our free app. It won't take up space on your device

Տնօրենի գործավար-օգնական

«Վիրտուլեքս» ՍՊԸ

Industry: Administrative, Clerical, Executive, Upper Management
Deadline: 9/29/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek, Other
Work experience: Mid level, Senior
Open to international applicants
Job posting has expired

Նկարագրություն

«Վիրտուլեքս» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում տնօրենի գործավար-օգնականի`լրիվ աշխատանքային օրվա աշխատանքային գրաֆիկով, աշխատավարձը` բանակցային, աշխատանքի սկիզբը`պայմանավորվածություն ձեռք բերելու օրվանից:

Աշխատանքային պարտականություններ

  • Վարել տնօրենի ժամանակացույցը և աջակցել կազմակերպության անձնակազմին վարչական հարցերում
  • Կազմակերպել հանդիպումներ, օրակարգը ժամանակին տրամադրել մասնակիցներին, նշումներ կատարել հանդիպումների ժամանակ և հանդիպման արձանագրությունները տրամադրել համապատասխան կողմերին
  • Ձևակերպել հանձնարարականները և հետևել կազմակերպության անձնակազմին տրված բոլոր հանձնարարականների կատարման ընթացքին
  • Վարել կազմակերպության փաստաթղթաշրջանառությունը (էլեկտրոնային և թղթային) և ապահովել սահմանված կարգով փաստաթղթերի գրանցումը, բաշխումն ու արխիվացումը
  • Կազմակերպել կազմակերպության գործունեության շրջանակներում պատրաստվող պայմանագրերի, առաջարկների և այլ փաստաթղթերի խմբագրումը և հետևել պայմանագրերի ստորագրման ընթացքին
  • Ապահովել նյութերի, ծրագրերի, հետազոտությունների, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի պատշաճ ձևաչափով կազմումը և ներկայացումը հասցեատերերին
  • Պատասխանել հեռախոսազանգերին, ընդունել հաղորդագրություններ և վերահասցեագրել նամակագրությունը համապատասխան անձանց
  • Կազմակերպել տնօրենի գործուղումները, այդ թվում՝ անհրաժեշտ ամրագրումները և մուտքի արտոնագրի ստացումը
  • Ըստ անհրաժեշտության կատարել թարգմանություններ և աջակցել կազմակերպության անձնակազմին այլ հարցերում

Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վարչարարության ոլորտում
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Կազմակերպչական գերազանց հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում
  • Ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու և ժամանակի կառավարման հմտություններ
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելու ունակություն
  • Համակարգչից վարժ օգտվելու կարողություն, այդ թվում՝ MS Office (MS Word, Excel, Outlook) փաթեթի գերազանց իմացություն

Դիմելու կարգ

Մրցույթին մասնակցելու համար նշված պայմաններին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը՝ մեկ օրինակը հայերեն, virtulexllc@gmail.com էլ. հասցեին` նամակի առարկա դաշտում նշելով հաստիքի անվանումը: