Get our free app. It won't take up space on your device
Industry: Psychology, Social Care
Deadline: 9/21/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek, 8 hour shift
Work experience: Mid level, Senior
Job posting has expired

Նկարագրություն

Անհատական տնային խնամքի ապահովում՝ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց, բուժքույրական գործընթացի շրջանակներում շահառուներին մատուցվող օժանդակություն։

  • Օգնություն կենցաղում (գնումներ, կերակրի պատրաստում, մաքրում, հագուստի լվացում, ջեռուցում)
  • Սոցիալական համագործակցության խթանում, սոցիալական ներառում, ուղեկցում և այլն
  • Անհատական խնամք (շահառուներին մոտիվացնել ինքնօգնության համար, ցուցաբերել օժանդակություն հագնվելիս, ուտելիս, խմելիս, զուգարանից օգտվելիս, անձնական հիգիենան ապահովելու, տեղաշարժվելու կամ դիրքը փոխելու, դեղորայք ընդունելու նպատակով և այլն)
  • Շահառուի առողջական վիճակի և/կամ այլ դիտարկումների իրականացում, դրանց փոխանցում տնային խնամքի կենտրոն՝ հետագա վերլուծության նպատակով
  • Իրականացված աշխատանքի վերաբերյալ գրառումների կատարում
  • Սերտ համագործակցություն թիմի բոլոր անդամների հետ:

Պարտականություններ

  • Մասնակցություն առողջապահական և սոցիալական խնամքի խնդիրներին, շահագրգիռ կողմերի հետ այլ ընդհանուր նախաձեռնություններին վերաբերող նյութերի մշակմանը
  • Մասնակցություն ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներին, աշխատաժողովների, հանդիպումների և այլ միջոցառումների ժամանակ ձեռք բերված գիտելիքների փոխանակում
  • Մասնակցություն ՀԿԽԸ մասնաճյուղի գործունեությանը
  • Այլ համապատասխան պարտականություններ, ավագ բուժքրոջ հատուկ հանձնարարականներ

Պահանջներ

  • Բուժքույրական կրթությունը ցանկալի է
  • Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի փորձ
  • Փորձ /գիտելիք փոխանցելու և ուսուցանելու հետաքրքրություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Գերազանց հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների հաստատման հմտություններ
  • Հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր)

Հավելյալ նշումներ

  • Հոգատարություն, սրտացավություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Պատասխանատվություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Ժամանակի ճիշտ պլանավորում և կառավարում