Get our free app. It won't take up space on your device

Թիմի ղեկավար

“Մանա Գրուպ” ՍՊԸ

Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline: 12/11/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly 500,000-800,000 ֏
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

“Մանա Գրուպ” ընկերությունը հանդիսանում է մի շարք հայտնի Եվրոպական բրենդերի տնտեսական ապրանքների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, որոնց մեջ մտնում է նաև Hobby բրենդը: Ընկերությանը անհրաժեշտ է թիմի ղեկավար և վաճառքի տնօրեն իր անձնական մեքենայով:

Աշխատավարձը 500.000 -800.000դրամ

Պարտականություններ

  • Վաճառքի թիմի աշխատանքի վերահսկում, աջակցում նրանց անձնական և մասնագիտական աճին:
  • Ընկերության կողմից կազմակերպված յուրաքանչյուր առևտրային ակցիայի ժամանակին և բարձորակ անցկացում
  • Իր թիմի աշխատակիցների կողմից գովազդային նյութերի արդյունավետ օգտագործման գործընթացի վերահսկում:
  • Ռազմավարական կարևորություն ունեցող հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և ամրապնդում:
  • Վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնման, սպասարկման որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում և ռազմավարական պլանների մշակում:
  • Թրեյնինգների և ցուցադրությունների վարում՝ ըստ պահանջ:
  • Թիմի գործունեության և աշխատանքի արդյունավետության վերաբերյալ զեկույցների պատրաստում:
  • Թիմում դրական մթնոլորտի խրախուսում և խթանում:
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իր պարտականությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն վաճառքների, մարքեթինգի կամ կառավարման ոլորտում
  • Տնտեսական և սննդի ապրանքների դիստրիբուցիոն վաճառքի փորձ
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
  • Հաղորդակցման եւ բանակցելու գերազանց հմտություններ
  • Վաճառքի և սպասարկման գերազանց հմտություններ.
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Վաճառքի թիմին մոտիվացնելու կարողություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS office)
  • Վարորդական վկայականի և անձնական մեքենայի առկայությունը պարտադիր

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ 6 օր

Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00

Դիմելու համար ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:

How to apply?
Log in or send your resume
Email
Email is required
Password
Password is required Forgot password?

Send your resume to

apply239861@job.am