
Տեխնոլոգ
ATENK LLC
Description
Աթենք ընկերությունը փնտրում է տեխնոլոգի մսամթերքի արտադրությունում արտադրական գործընթացներին հետևելու համար։ Ընկերությունը մշակել է չորս ամիս տևողությամբ կրթական ծրագիր, որի ընթացքում թեկնածուներին տրվելու են տեսական և գործնական գիտելիքներ մսամթերքի արտադրության վերաբերյալ: Կրթական փուլը վարձատրվում է ընկերության կողմից:
Responsibilities
-
Անմիջականորեն մասնակցել արտադրական գործընթացին՝ փորձարկելով և ստեղծելով անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները՝ պատրաստի արտադրանք ստանալու համար,
-
Արտադրատեսակների համար գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների շղթայի պարբերաբար ստուգում,
-
Մսային հումքերի, համեմունքների և հավելումների միջազգային փորձի ուսումնասիրություն, ներդրում,
-
Տեխնոլոգիական գործընթացների շեղումների դեպքում լուծումների առաջարկում,
-
Անմիջականորեն մասնակցել արտադրական գործընթացում՝ փորձարկելով և ստեղծելով անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները՝ կիսապատրաստուկներ և պատրաստի արտադրանք ստանալու համար,
-
Պատրաստի արտադրանքի որակական չափանիշների գնահատում,
-
Մսահումքի տեսակային համապատասխանության ստուգում,
-
Պատրաստի արտադրանքի ելքի և խոտանների վերլուծություն, խնդիրների քննարկում տեղամասի պատասխանատուների հետ,
-
Անհրաժեշտություն դեպքում հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը:
Requirements
-
Բարձրագույն կրթություն բնագիտական ուղղվածության,
-
Արտադրության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
-
Տեխնոլոգիական գործընթացների իմացությունը ցանկալի է,
-
Վերլուծական միտք, հաշվարկների ունակություն, տրամաբանություն,
-
Կառավարչական ունակություններ,
-
Սովորելու մեծ ցանկություն,
-
Քիմիայի իմացություն,
-
Մաթեմատիկական գիտելիքներ:
Additional Notes
Դիտարկելի են նաև այն թեկնածուները, ովքեր ունեն տեխնոլոգի փորձ ցանկացած այլ արտադրությունում:
Աթենք ընկերությունը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ: